f

Անկախ

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ձախողված կադրերի հետ հույսեր չի կապում


«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ էր ակնարկում Սյունիքում մերժված փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, Նիկոլ Փաշինյանի մարզ այցելությունից առաջ ArmDaily.am-ի հետ զրույցում ասելով՝ այն համայնքապետերը, ովքեր կցանկանան աջակցել «Այո»-ին, իրենց լիազորությունների շրջանակներում, կարող են աջակցել:

Ակնհայտ է, որ մարզում «Այո» քարոզող ֆիգուրները հասկացել են, որ սա իրենց վերջին հնարավորությունն է եւ բազմաթիվ ձախողումներից հետո եւս մեկ անգամ ձախողելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ:

Սյունիքի փոխմարզպետն արդեն մեկ անգամ առիթ ունեցել է մերժվել Կապանում՝ քաղաքապետի ընտրություններին պարտվելով գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանին:

Թեեւ ընտրություններից հետո Նարեկ Բաբայանը փորձում էր ցույց տալ, որ ամեն ինչ իր բնական հունով է ընթանում, սակայն վերջինս այդպես էլ չկարողանալով ներել կապանցիներին, պարբերաբար օգտվելով իշխանական լծակներից, ակնհայտ անջրպետ է ստեղծել, որի արդյունքում շարունակում է մնալ անընդունելի կերպար՝ ստվերելով գործող իշխանության հեղինակությունը: 
Մյուս կողմից էլ իմ քայլական պատգամավորները եւս իրենց ռեյտինգով աչքի չեն ընկնում մարզում:

Նրանք փափուկ տեղ են գտել մայրաքաղաքում, չեն ապրում մարզի խնդիրներով, բացի նրանից, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում են սակավամարդ նեղ շրջանակներում, ձեւական սելֆիներ անում՝ վարչապետին հաշվետվություն տալու համար: Այնուամենայնիվ, նրանք խորին համոզմունք ունեն, որ իրենց՝ օրեցօր գահավիժող ռեյտինգը առավել շատ խոչընդոտելու է գործին, քան օգնելու:

Պատահական չէ նաև, որ Նիկոլ Փաշինյանը հենց Սյունիքից է մեկնարկել քարոզարշավը, քանի որ քաջ գիտակցում է, որ սյունեցին կամք ունի, իսկ իր ձախողված կադրերի վրա հույս դնելն առնվազն միամտություն է: Սակայն ամենհետաքրքիրն այն է, որ իշխանությունն այնպիսի ցայտնոտի մեջ է հայտնվել, որ եթե նախկիններն առանց ավելորդ աղմուկի էին ներքին հրաման տալիս եւ ամբողջ վարչական ռեսուրսն օգտագործում՝ ընտրություններին թիվ խփելու համար, գործող իշխանությունը լրատվամիջոցնով է հայտարարություն տարածում՝ համայնքների ղեկավարներին ակնարկելով կազմ պատրաստ լինելու անհրաժեշտության մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան Սյունիքի մարզ

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին