f

Անկախ

Ո՞ր դեպքում է անհրաժեշտ շտապ վիրահատել նորածնին. Մանկական վիրաբույժի խուրհուրդը


Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի մանկական վիրաբույժ, ուրոլոգ Աշոտ Հովսեփյանը։ «Երեխայի թե՛ հայրը, թե՛ մայրը պետք է վարեն առողջ ապրելակերպ և հղիությունը պլանավորելիս հետազոտվեն սեռական ինֆեկցիաների համար, քանի որ դրանցից որոշներն արատածին ազդեցություն ունեն։ Ձեր ապագա երեխաների առողջության հիմքերը մեծամասամբ հենց դուք եք դնում»,-Առողջապահական համակարգի/Mednews.am/ հետ զրույցում պատմում է բժիշկը:

Նորածին համարվում է մինչև 28 օրական երեխան  և նույնիսկ այդ փխրուն էակներին ցուցված է վիրահատական միջամտություն իրականցնել, եթե ունեն բնածին արատներ, որոնք կարող են երեխայի կյանքին վտանգ սպառնալ կամ անդառնալի բարդություններ առաջացնել։ Աշոտ Հովսեփյանն այն եզակի բժիշկներից է, ով զբաղվելով մանկական և նորածնային վիրաբուժությամբ, նաև մասնագիտացած էուրոլոգիական խնդիրներիբուժման մեջ:

 

«Շենգավիթ» ԲԿ-ի նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքը պերինատալ կենտրոն է, որը մեկտեղել է հղիի, պտղի ու նորածնի հսկողության ու բուժման համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները։ Այստեղ որևէ խնդրով ծնված նորածինը կամ տեղափոխված երեխան սպասարկվում է առանց այլ կենտրոններ ուղեգրվելու։ Կենտրոնը պացիենտներին մեծ առավելություններ է տալիս՝ անհետաձգելի բուժում պահանջող դեպքերում վիրահատությունը կազմակերպել տեղում, արագ ու պրոֆեսիոնալ մակարդակով՝ խնայելով կյանքի համար թանկ րոպեները։

Ինչու՞ է երեխան ծնվում այս կամ այն արատով։ Բժիշկն այն կարծիքի է, որ բացի գենետիկ նախատրամադրվածությունից, մնացած բոլոր դեպքերը՝ բազմապատճառային են: Այն բոլոր արատածին գործոնները՝ ինֆեկցիաներ, դեղորայք և այլն, որ հղիության ընթացքում կարող են ազդել սաղմի կամ պտղի վրա  կարող են առաջացնել այս կամ այն արատը։ Նրա խոսքով կան շատ արատներ, որոնք վերջնականորեն  շտկվում են դեռ նորածնային կյանքում:

Բնածին արատները հաճախ հանդես են գալիս համակցված, ու եթե երեխայի մոտ ծնվելուց հետո արատ է հայտնաբերվում, նա ամբողջական հետազոտություն է անցնում, իսկ հետո բաժանմունքի մասնագիտական թիմը, ըստառաջնահերթության, սկսում է բուժումը:

Ի դեպ, երեխայի մոտ արատների մեծ մասը սովորաբար հայտնաբերվում են հենց հղիության ընթացքում։ Ճիշտ է՝ լինում են նաև դեպքեր, երբ ծնվելուց հետո ախտորոշումը հերքվում է կամ երեխան ծնվում է արատով, որը  պրենատալ ախտորոշումների ժամանակ չի հայտնաբերվել: Բայց սրանք եզակի դեպքեր են,հիմնականում պրենատալ դիագնոստիկան չի սխալվում։

Բնածին արատների շարքում հաճախ են հանդիպում «աղիների ատրեզիաները»։ Մասնագետը վստահեցնում է, որ կախված աղիների տարբեր հատվածների ընդգրկվածության աստիճանից՝ հիմնականում այս արատները կարողանում են շտկվել վերջանականորեն։ 

«Եթե նորածնի մոտ ախտորոշվել է բարակ աղու արաատրեզիա, մեր բաժանմունքում նման հիվանդները վիրահատվում են լապարոսկոպիկ եղանակով, որի օգնությամբ հեռացվում է անանցանելիություն առաջացնող հատվածը, միակցվում են եզրերը, իսկ հետվիրահատական շրջանը համեմատաբար ավելի հարթ է ընթանում: Նորածնային ու մանկական վիրաբուժությունում մենք ակտիվորեն ներդնում ենք էնդոսկոպիկ վիրաբուժության պրակտիկան, որը նորածինների փխրուն օրգանիզմի համար ամենից հարմար, քիչ տրավմատիկ մեթոդն է»,- ասում է Աշոտ Հովսեփյանը։     

Գաստրոշիզիս կոչվող բնածին արատը  ևս անհապաղ վիրահատական միջամտություն պահանջող հիվանդությունների շարքից է:Սա արատի այն տեսակն է, երբ նորածնի պորտի շրջանում շրջանաձև  բացակայում է որովայնի պատը, իսկ որովայնի օրգանները դուրս թափված են լինում: Մանկական վիրաբույժն ասում է, որ այդպիսի երեխաների ծննդի մասին իրենք տեղյակ են լինում նախօրոք, քանի որ հիվանդությունն ախտորոշվում է ներարգանդային կյանքում: Այս նորածիններին պետք է վիրահատել հնարավորինս շուտ, որպեսզի դուրս թափված և ոչ ստերիլ միջավայրում հայտնված օրգանները չինֆեկցվեն:

Բժիշկ Աշոտ Հովսեփյանն ասում է, որ իրենց հաճախ են դիմում նաև այլ խնդիրնեով, օրինակ ճողվածքների խնդրով երեխաների ծնողները: Այս հիվանդությունը հիմնականում լինում են հենց բնածին՝ աճուկային կամ պորտային տեղակայությամբ: Բժիշկը շեշտում է, որ իրենց բաժանմունքում իրականացվում են ճողվածքների թե՛ լապարասկոպիկ, թե՛ բաց վիրահատություններ՝ կախված ծնողի ընտրությունից: Եթե երեխայի մոտ հայտնաբերվել է աճուկային ճողվածք՝ անկախ տարիքից, պետք է հնարավորինս շուտ վիրահատվի: Խնդրի բարդացման դեպքում, այն ենթակա է ավելի ծավալուն ու բարդ վիրահատության: ,,Մեզ համար կարևոր է, ձեր վստահությունը ու եթե վիրահատության ցուցում ենք դնում, հավատաք, որ դա երեխայի կյանքի համար տրվող անհրաժեշտ որոշում է,,- ասում է նա։

Նշենք նաև վաղ մանկական տարիքում վիրահատական բուժում պահանջող մեկ այլ հիվանդության տեսակ, որը կոչվում էպիլորոսենտոզ: Բժիշկն ասում է, որ նման դեպքում պետք է վաղ դիմել մանկական վիրաբույժի: Հիվանդության դեպքում դիտվում է շիթանման փսխում յուրաքանչյուր կերակրումից հետո, քաշի դեֆիցիտ տարիքային նորմայից:Այս դեպումաղու մկանային շերտի հաստացման պատճառով՝ փակվում է ստամոքսաելքը և առաջանում է կերակուրի (կաթի) դժվարացած անցում ստամոքսից դեպի տասներկումատնյա աղի կամանանցանելիություն: Այս հիվանդությունը հիմնականում ձևավորվում է կյանքի առաջին ամսվա ընթացքում, իսկ բուժման միակ լուծումը՝ վիրահատությունն է: Փսխումները սկզբում լինում են օրը 1-2 անգամ, հետո դառնում ավելի հաճախակի՝ հանգեցնելով երեխայի օրգանիզմի ջրազրկմանն ու հյուծմանը։ 

Ա. Հովսեփյանը նշում է, որ օրվա ընթացքում շատ լարված են աշխատում, քանի որ իրենց հաճախ են դիմում անհետաձգելի՝ ուրգենտ վիրահատությունների խնդրով՝ տարբեր վնասվածքներով և բարդացման դեպքերով: Վիրահատության արագ, պրոֆեսիոնալ կազմակերպումը բաժանմունքում առկա բարձրակարգ մասնագետների կողմից՝ շատ կարևոր է՝ մանավանդ, երբ խոսքը երեխայի կյանքի մասին է։ Բժիշկը խոստովանում է, որ եթե չլիներ սերը բժշկության հանդեպ՝ հավանաբար մեկ օր էլ չէր դիմանա այս գերլարվածությանը, բայցև պնդում է, որ եթե նորից հնարավորություն ունենար մասնագիտություն ընտրելու, էլի նույնըկընտրեր՝ մանկական վիրաբույժ:

Ըստ նրա՝ բժշկի աշխատանքում շատ կարևոր են աշխատասիրությունն ու նվիրվածությունը ու երբ մանկան ու ծնողի հետ անցնում ես բազմափուլային բուժում, ակամայից հետաքրքիր կապ է ստեղծվում բժշկի և պացիենտի միջև, որը պահպանվում նաև հետագայում։ ՛՛Մարդիկ շնորհակալ են մնում իրենց մանկանը բուժող բժշկին, ու նրա հետ կապ պահպանելու պահանջ են ունենում՛՛:

 

Բժիշկ  Ա. Հովսեփյանը միզասեռական համակարգի բնածին արատների վիրահատության հարուստ փորձ ունի: Ասում է, որ այս խմբի արատներից ամենահաճախադեպը հիպոսպադիաներն են, որոնք կարող են ունենալ այս կամ այն չափով արտահայտված երեք կոմպոնենտ՝ առաջինը թլիփի ճեղքվածություն, երբ թլիփը բացակայում է առնանդամի ստորին հատվածում՝ գլխիկի մոտ, երկրորդը՝ միզուկի արտաքին բացվածքի ստորին տեղակայում,  որը հենց արատի հիմնական դրսևորումն է, իսկ վերջին երրորդը՝ առնանդամի ծռվածությունն է, որը հիպոսպադիաների ժամանակ, հիմնականում դեպի ներքև է կորացած (վենտրալ) լինում: Բարդության աստիճանը կախված է միզուկի բացվածքի տեղակայությունից և ծռվածության աստիճանից: Բարեբախտաբար, անկախ բարդության աստիճանից, գրեթե միշտ հաջողվում է ստանալ կոսմետիկ և ֆունկցիոնալ չափանիշներով դրական վեջնական արդյունք: Եթե նորածնի մոտ ծննդատանը ախտորոշվել է  հիպոսպադիա, ծնողները պետք է ծննդատնից դուրս գրվելուց հետո դիմեն մանկական վիրաբույժ-ուրոլոգի, արատի վերջնական ախտորոշման, հարակից խնդիրների ժխտման և բուժման տակտիկան որոշելու համար:

Հարկ է նշել, որ բաժանմունքը հետևում է ժամանակակից բժշկության զարգացումներին և համալրվում է փորձված և արդյունավետ մեթոդներով ու տեխնոլոգիաներով։

Կայացած և հարուստ կենսափորձով մանկակն վիրաբույժ և ուրոլոգ լինելուց բացի, բժիշկ Ա.Հովսեփյանը փորձում է ավելի կատարելագործել իր մասնագիտական ունակությունները: Գուցե մի օր, նրա անունը հնչի, որպես բժիշկ-գյուտարարի, քանի որ պատրաստվում է ստեղծել ձեռքի պրոթեզ, որի վրա վերջին շրջանում աշխատում է։ Մարդու անատոմիայի ու տեխնիկայի համադրությամբ պրոթեզը, որը կարող է գործածվել ինչպես սեփականը՝ ռեֆլեքսորեն, առանց ավելորդ ջանքերի, մեծ հռչակ կարող է բերել մանկական սիրված վիրաբույժին։ 

 

 

Աշոտ Հովսեփյան վիրահատություն «Շենգավիթ» բկ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին