f

Անկախ

«Հետախույզ, 2020 թվական». Նոյը դեռ մանկուց էր կանխազգացել իր ճակատագիրը


2001 թվականի սեպտեմբերի 19-ին, երեք դուստրերից հետո, լույս աշխարհ եկավ տան սպասված որդին: Հայրը որդու ծնունդից մեկ տարի առաջ էր երազ տեսել, որ տղա են ունենալու, անունն էլ՝ Նոյ: Այդպես էլ որդուն անվանակոչեց:

«Նոյն ընտանիքի ամենասիրված անդամն էր, ամենաթանկը, բոլորիս ուշադրության կենտրոնում, բայց դրանից ոչ միայն եսակենտրոն չէր դարձել, այլ չափից դուրս խղճով էր, կարեկցող, արդարամիտ: Նրանից միայն բարություն ու լույս էր հորդում»,-ասում է քույրը՝ Սաթենիկը:

Երբ արդեն մեծացել էր, զգացել անարդարության համը, մի օր մորը խոստովանում է. «Մամ, խիղճն ինձ շատ է խանգարում այս անարդար աշխարհում ապրել»։

Իսկ աշխարհն իրոք անարդար էր...

2020 թվական: Հոկտեմբեր: Արցախում թեժ մարտեր էին: Մատաղիսի հետախուզական վաշտը, որի մեջ էր նաև Նոյ Թևոնյանը, պատրաստվում էր հատուկ գործողության: Մոտ 20 տղաներ գիտացված գնում էին զոհվելու՝ լավ իմանալով, որ ողջ մնալու հավանականությունն այդ գործողությունից հետո շատ փոքր է:

«Հոկտեմբերի 7-ին Նոյը զանգեց, բոլորիս հետ հերթով խոսեց: Մի տեսակ երկար էր խոսում, ինչն անբնական էր։ Նույնիսկ այնքան, որ արդեն մենք սկսեցինք անհանգստանալ, ասացինք՝ լավ, հերիք է, այդքան մի խոսիր: Փաստորեն ինքը գիտեր, որ վերջին անգամ է մեզ զանգում...»,-ասում է քույրը:

Մատաղիսի հետախուզական վաշտի զինծառայողները հոկտեմբերի 7-ին պետք է բարձրանային Վարանգաթաղ բարձունքը, որը կարևորագույն ռազմավարական նշանակություն ուներ, և որի համար մինչ այդ արդեն թեժ մարտեր էին ընթացել: Այդ բարձունքի պաշտպանությունից էր կախված նաև «Եղնիկներ» հայտնի զորամասի պաշտպանությունը: Լեռը մե՛կ ադրբեջանցիների վերահսկողության տակ էր անցնում, մե՛կ՝ մերոնց, բայց վերջնական հաղթանակը դեռ չէր ամրապնդվել: Հետախույզներն իրենց առաջ նպատակ էին դրել՝ ամբողջությամբ ազատագրել բարձունքը, որի վրա դեռ մխրճված էր թշնամու դրոշը:

Տղաները բարձրանում են, բայց նույնիսկ խրամատներ չկային թաքնվելու համար: Սկսում են դանակներով խրամատ փորել: 2-3 օր պաշտպանում են բարձունքը: Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդը սկսում է ծանր հրետանիով հրետակոծել: Տղաներից 4-ը՝ Նոյը, Արտակը, Ադամն ու Միհրանը, զոհվում են։ Սակայն խնդիրը լուծված էր. թշնամու դրոշն ընկել էր, բարձունքն՝ ազատագրվել: 

***

Քույրը հիմա հաճախ է 19-ամյա եղբոր մասին հերոսապատումներ լսում զինակից ընկերներից և կամավորականներից, որոնք պատերազմի ժամանակ շփվել են նրա հետ: Ասում էին՝ Նոյը «Ռազվետկի Պոնչը», այնպես էր կռվում, ասես մի քանի պատերազմի միջով էր անցել։

Ընկերներից մեկը պատմել է, որ ինտենսիվ հրետակոծության պատճառով զինվորները մի քանի օր մնացել էին առանց սննդի և ջրի, ինչի հետևանքով թուլացել ու հյուծվել էին: Տեսնելով, որ տղաներն այլևս չեն կարողանում դիմանալ՝ Նոյը միայնակ դուրս է գալիս և մահաբեր կրակի տակ հասնում Մատաղիսի  զորամաս, սնունդ ու ջուր բերում։

Կամավորականներից մեկն էլ պատմել է, որ մի օր հետախուզական տվյալներ  են ստանում իրենց դիրքի ուղղությամբ սպասվող լայնամասշտաբ հարձակման մասին: Նոյին ու մյուս զինծառայողներին զգուշացնում են, որ եղած ռեսուրսներով չեն կարողանա դիմակայել: Բայց տղաները պատասխանում են, որ մինչև վերջ մնալու են դիրքերում, չեն նահանջելու: Մեծ էր կամավորականների զարմանքն ու հիացմունքը, որ տղաները կարողանում են ոչ միայն պաշտպանել դիրքը, այլև կանգնեցնել թշնամու մեկ տասնյակ տանկի և մոտ 300 զինվորի առաջխաղացումը:

Հոկտեմբերի 2-ին Նոյն իր 10 զինակից ընկերների հետ հայտնվում է շրջափակման մեջ: Խելացի մարտավարության և ազատամարտիկ հոր խորհուրդների շնորհիվ Նոյը կարողանում է ընկերների հետ միասին նահանջի տպավորություն ստեղծել և հակագրոհի անցնել՝ փրկելով իր և ընկերների կյանքը։

Հերթական անգամ շրջափակման մեջ հայտնվելիս Նոյը հին տեխնիկայի մասերից լիցքավորման սարք է պատրաստում (powerbank), և կարողանում են կապ հաստատել ու դուրս գալ շրջափակումից:

Մի օր էլ Նոյը տեսնում է, թե ինչպես է թշնամին հրետակոծում հարակից դիրքերը, որտեղ իր մանկության ընկերն էր։ Վտանգելով իր կյանքը՝ գնում է, ընկերոջը վիրավոր վիճակում դուրս հանում՝ փրկելով նրա կյանքը:

***

2013 թվականից Նոյի ընտանիքը տեղափոխվել էր Մոսկվա մշտական բնակության: Երբ Նոյն արդեն հասուն տղա էր, որոշում է, որ պիտի վերադառնա Հայաստան, ընդունվի հայկական բուհ և ծառայի Հայոց բանակում: Նույնիսկ ՌԴ քաղաքացիությունը նրան հետ չի պահում ծառայությունից:

«Փոքր տարիքից Նոյը լսել էր Արցախյան պատերազմի մասնակից հոր պատմությունները հայրենիքի, անձնազոհության մասին։ Նրա համար Հայաստանն ամեն ինչ էր, ապագայի բոլոր նպատակները կապված էի հայրենիքի հետ»,-ասում է քույրը:

Նոյը նորագույն տեխնոլոգիաների սիրահար էր։ 2015-2019 թվականներին սովորել է «ԹՈՒՄՈ» կենտրոնում, հաջողություններ գրանցել ռոբոտաշինության ոլորտում: Այդ գիտելիքներն ու հմտությունները, ցավոք, նրան պատերազմում միայն օգտակար եղան:

Նոյի մանկության հետ մի անհավանական պատմություն է կապված, որն արդեն հարազատները պատահականություն չեն համարում: Քույրը պատմում է, որ երբ եղբայրը փոքր էր՝ 4-5 տարեկան, ոգեշնչվում է ոստիկան հոր համազգեստից ու ծառայողական վկայականից և խնդրում, որ մայրն իր համար էլ նման վկայական պատրաստի: Այդ վկայականը ձեռքին շրջում էր, հպարտությամբ ասում, որ բոլորին պաշտպանելու է:

Զոհվելուց հետո, երբ հարազատներն ընտանեկան ալբոմներն են թերթում, հանկարծ գտնում են այդ վկայականը: Բացում են, հիշում ու ապշում. վկայականի մեջ այն ժամանակ փոքրիկ Նոյը մորը խնդրել էր, որ գրի հետախույզ: Իսկ երբ մայրը հարցրել էր, թե մինչև ե՞րբ է վկայականը վավերական, որ դա էլ նշի, Նոյն ասել էր՝ մինչև 2020 թվական:

Հետախույզ, 2020 թվական: Նոյը դեռ մանկուց այս երեք բառով ասես կանխազգացել ու կանխորոշել էր իր ճակատագիրը...

Նոյ Թևոնյանը հանգչում է հայրենի գյուղի՝ Արալեզի գերեզմանատանը։ Հարազատներն այլևս չեն ուզում հեռանալ Հայաստանից, Նոյին մենակ չեն կարող թողնել: «Հիմա հայրենիքը, հողը լրիվ այլ իմաստ ունեն: Իմ եղբայրն արդեն այս հողի մի մասնիկն է, ես չեմ կարող թողնել այս հողն ու հեռանալ»,-ասում է Սաթենիկը:

Երեք քույրերն այսուհետ մի նպատակ ունեն՝ Նոյին վերագտնել իրենց որդիների մեջ: «Մեր տունը պիտի Նոյերով լցվի»,-ասում է քույրն ու հավատում, որ Նոյի բարի հոգին ու լուսավոր ժպիտը դեռ պիտի լուսավորեն իրենց տունը:

Նոյ Թևոնյան արցախյան պատերազմ խմբագրի ընտրանի հերոսներ

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանի տարբեր հատվածներում 15 դպրոցի և 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն. Ցանկը հայտնի է
Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին
Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան
՛՛Հրապարակ՛՛․Մենք մատաղի գառներ չենք, չենք սպասելու , որ մեզ մատաղի գառի պես մորթեն
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր
Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն
Տարակուսած եմ. Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը
Վրացի հոգևորականները ծեծել են վանքը Ադրբեջանին «վաճառած» նախկին ԱԳՆ աշխատակցին
Մայիսի 5-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 73 դեպք
՛՛Հրապարակ՛՛․ԱԽ քարտուղարը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անվանեց դավաճան,հողատու, կապիտուլյանտ, բայց չկարողացավ հիմնավորել
Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի. ԿԳՄՍՆ
Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման մասին կառավարության որոշման հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան
Համաշխարհային բանկը շուրջ 3,7 մլն դոլար է հատկացնում պատերազմից տուժած արցախցիներին օժանդակելու ծրագրերի համար
Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը
Դուք , որ 44 օր պատերազմը հաղթելու ստերով մեզ կերակրում էիք, պատվաստումն ի՞նչ է, որ չստեք։
Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ՝ տնտեսական աճի տեմպը կարագանա. Փաշինյան
Ինչու՞ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. ՀՀ օմբուդսմենը դժգոհ է
Տաքսիների համար կարող են հատուկ նշաններ թողարկել, որով կտեղեկացվի, որ տվյալ վարորդը պատվաստված է
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Օմբուդսմեն. Միջազգային կազմակերպությունների լռությունը իրավունքների զանգվածային խախտումների հանգեցրեց
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը
ԼՀԿ-ն մշակել է հայտարարության տեքստ՝ բացառելու համար քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները
Տան դիմաց վիճել է տանտիրոջ և նրա որդու հետ, ապա դանակով հարվածել տանտիրոջ որովայնին. ՔԿ
«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի
Նոր որոշում. պատվաստված եւ կանաչ անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստան գալիս այլեւս ՊՇՌ թեստ չեն հանձնի
Ավելին
Ավելին