f

Անկախ

Նա հավատարիմ մնաց իր խոսքերին, բայց հայ հողի իշխանավորները իր վշտի հետ մենակ մնացած տղայի մորը գցել են դռնեդուռ, ասես ողորմություն են տալիս...


Պատմեմ ձեզ այս պատերազմի հերոսներից ազգությամբ եզդի Դավիթի պատմությունը։ Պատմեմ նաև պետական մակարդակով կատարվող անբարոյականության մասին (ռեպորտաժը՝ մեկնաբանություններում)։

Այդոև Դավիթը Երևանից էր։ Ծառայում էր Ջրականում (Ջեբրայիլում)։ Երբ սկսվեց պատերազմը, Դավիթենք դիրքերում էին։ Մարտն առաջինը նրանք ընդունեցին։ Ստանձնելով վիրավոր հրամանատարի պարտականությունները ավագ սերժանտ Դավիթն իր 5-6 հոգանոց խմբով անցնում է հակագրոհի, հետ գրավում առաջին օրը կորցրած հայկական դիրքն ու ամրանում այդ բլրի վրա։ Չիմանալով, որ 3 կողմից շրջափակման մեջ է, Դավիթը գրոհ է ձեռնարկում հարևան բլուրը գրավելու համար, բայց ավաղ... հոկտեմբերի 5-ին, անհավասար մարտում ընկնում է Դավիթը՝ այդպես էլ չկատարելով «նահանջ» հրամանը։

Իր սխրանքների համար Դավիթ Այդոևն արժանանում է «Արիության» մեդալի և Արցախի հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճան շքանշանի։ Շքանշանը Դավիթի մայրիկին ուղարկել են Արցախից Երևան եկող պատահական ինչ-որ մեկի հետ։ Մեդալը վերցրել են հենց ճանապարհի վրայից.... «Արիության» մեդալը մինչ օրս չի ստացել։

Իսկ հիմա զինծառայողների ապահովագրության հիմնադրամի անբարոյականությունների մասին։ Ես արդեն 2-րդ դեպքն եմ լսում, որ դրանց հեռախոսավարուհի կոչվածները կոպիտ են խոսում զոհվածների ծնողների հետ։ Երբ Դավիթի մայրը հետաքրքրվում է, թե երբ կստանան այդ փոխհատուցման գումարը, հեռախոսից այն կողմ նստած ինչ որ կենդանի պատասխանում է՝ «Ինչի՞ համար եք ուզում էդ փողը»։ Դավիթի մայրը պատասխանում է, որ որդու գերեզմանն է ցանկանում սարքել, քանի որ գյուղում է հուղարկավորված, նույն կենդանին պատասխանում է՝ «Համբերեք, մենակ դուք չեք»։

Այս ամենը ռեպորտաժի մեջ կա, ինքներդ կարող եք լսել Դավիթի մայրիկի պատմածը։

Միջոցառումներից մեկի ժամանակ Դավիթն իր խոսքում ասում էր. «Ես ազգությամբ հայ չեմ, բայց ծնվել եմ հայ հողում և վտանգի պահին պատրաստ եմ կանգնել հայ զինվորի կողքին»։

Նա հավատարիմ մնաց իր խոսքերին, բայց հայ հողի իշխանավորները իր վշտի հետ մենակ մնացած տղայի մորը գցել են դռնեդուռ, ասես ողորմություն են տալիս...

Դավիթն ընդամենը 20 տարեկան էր։

 

Այդոյև Դավիթ Պատերազմ Արամ Գևորգյան ՖԲ Գրառում

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին