Մարտի 10-ին, ժամը 15:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի 9-րդ փողոցում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16:13-ին, մարվել՝ 16:26-ին: Այրվել է մոտ 500 կգ անասնակեր: