f

Անկախ

Թուրքիան Ադրբեջանից իր մասնաբաժինն է ուզելու՝ պատերազմում հաղթանակի հարցում օգնելու համար. Էդգար Էլբակյան


Թուրքիան Ադրբեջանի երկրորդ առևտրային գործընկերն է՝ և՛ արտահանման, և՛ ներդրման առումով: Ներդրումների առումով երկրորդն է՝ զիջում է միայն Մեծ Բրիտանիային: Բրիտանիայի դեպքում գործ ունենք «Բրիտիշ Պետրոլիում» նավթային ընկերության հետ, որը նավթագազային սեկտորում ունի ներդրում, եթե դա հանենք, կստացվի, որ Թուրքիան առաջին ներդրողն է Ադրբեջանում. «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողովի ժամանակ կարծիք հայտնեց թուրքագետ Էդգար Էլբակյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի մասնաբաժինը Ադրբեջանի առևտրաշրջանառության մեջ 2012-2014 թվականներին 6 տոկոս է կազմել, իսկ 2019 թվականին դարձել է 14 տոկոս:

«Թուրքիայի կողմից ներդրումները գերազանցապես արվում են ոչ նավթային սեկտորով: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին՝ զարգացնելով սննդի, արդյունաբերության, տեքստիլի, բանկային, շինարարության, արդյունաբերության  և տրանսպորտի ոլորտը: Թուրքիան մուլտիպլիկատիվ էֆեկտ է ստեղծում երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանի  տնտեսության և հասարակության զարգացման համար, իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի  ռազմական ներկայությանը Ադրբեջանում, ապա պատերազմից հետո անիմաստ է ապացուցել, որ Թուրքիան Ադրբեջանում ունի նաև ռազմական ներկայություն»,- ընդգծեց նա:

Էկբեկյան խոսքով՝ Թուրքիան շատ է ներխուժել հարավային Կովկաս, և սա չի կարող խնդիր չլիներ Ադրբեջանի համար, և նրանք պետք է փորձեն բալանսավորել դա՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների միջոցով.

«Թուրքական ներկայությունը նաև նշանակում է Ռուսաստանին դուրս մղող ներկայություն: Հասկանալի պատճառներով Ադրբեջանի գործող իշխանությունը ունենալու է խնդիրներ, մի կողմից նրանց լեգիտիմությունը կարող է ժամանակի ընթացքում կասկածի տակ դրվել, քանի որ դա կառուցված էր Ղարաբաղի հարցի վրա, իսկ իրենք ասացին, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մյուս կողմից ընթանալու է պայքար՝ Թուրքիան իր մասնաբաժինն է ուզելու՝ այդ հաղթանակի հարցում օգնելու համար։ Ռուսաստանը, ունենալով Ադրբեջանի տարածքում դե ֆակտո ռազմական բազա, անընդհատ դրա մասին է հիշեցնելու և փորձելու է դիվիդենտներ քաղել»:

Հայաստան էդգար էլբակյան

Այլ հոդվածներ հեղինակից

Թալիբները   կրկին հարձակվել են Աֆղանստանում ՄԱԿ -ի գրասենյակի վրա
Քադաֆիի որդին հայտարարել է Լիբիայի միասնությունը վերականգնելու ծրագրերի մասին
Էրդողանը չի բացառել, որ անտառային հրդեհները կարող էին հրկիզման պատճառով  առաջանալ
Վրաստանում բացվել են օտարերկրացիների պատվաստման կետեր
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 23 807 նոր դեպք  է հաստատվել
Մեկնարկել են Condor ավիուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը
Հայկ Մարությանի կարգադրությամբ դպրոցներից մեկում աուդիտ կանցկացվի
Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, ամենախիստ պատիժը կկրեն․ Էրդողանը՝ Թուրքիայի հրդեհների մասին
Վրաստանը աշխարհում 9-րդն է՝ կորոնավիրուսի վարակի թվով
Հայտնաբերվել է 25-ամյա երիտասարդին կրակած անձը․ ոստիկանություն
Սևանա լճից դուրս են հանել 11-ամյա ջրահեղձվող քաղաքացուն
Լուրերը, որոնք երեկ շրջանառվել են, որևէ աղերս չունեն իրականության հետ․ Արյունաբանական կենտրոնի տնօրենը՝ Դատախազության հայտարարության մասին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արմեն Շեկոյանի հոգեհանգստի արարողությանը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Սևանում փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվող 11-ամյա երեխային
Միգրանտները կազմում են աշխարհում մարդկանց առևտրի զոհերի ավելի քան կեսը. ՄԱԿ գլխավոր քարտուղար
Տեղի համայնքապետարանը՝ պատերազմի ժամանակ անասունների կորուստ ունեցողներին
Նշված հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
Ռուսաստանում միգրանտների համար քննությունը կանցկացվի նոր առաջադրանքներով
Ռուսաստանում Սու-35Ս է կործանվել
ԵՄ-ն Վրաստանին սպառնում է դադարեցնել ֆինանսավորումը
Պատերազմից 10 ամիս անց Եռաբլուրում նոր փոսեր են փորվում
Չպետք է ֆինանսավորել մի երկրի, որը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։
Կազմակերպված ճամփորդությունը իմ երեխայի աչքերին լիարժեք ժպիտ բերեց
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցի մրցակցին․ Տոկիո 2020
Ավելին
Ավելին