Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները New In Chess Classic առցանց մրցաշարում:
Արոնյանն ունի 5,5 միավոր 10 հնարավորից և մրցաշարային աղյուսակում 8-րդն է: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով 10 հնարավորից ունի 7 միավոր: Այսօր 26-ին շախմատիստները կանցկացնեն ևս 5 պարտիա:
Հաղթողը հայտնի կդառնա մայիսի 2-ին։ Մրցանակային հիմնադրամը 100 հազար դոլար է։ Առաջին տեղ գրաված շախմատիստը կստանա 30 հազար դոլար։