Ես ցավ եմ արձանագրում, որ նախագահը հրաժարվում է ստորագրել այս կամ այն օրենքը կամ ուղղում է ՍԴ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չէր ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները»:
«Դա Նախագահի լիազորությունենրի տիրույթում է եւ մենք պետք է հարգենք այդ մոտեցումը, բայց այն հիմնավորումները, որոնք դրվել են նախագահի հայտարարության մեջ, համահունչ չեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:
Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը դրական է, որտեղ նշվում է, որ ռեյտինգային ընտրակարգի վերացումը ոչ թե փոխում է ընտրակարգը, այլ պարզեցնում է այն, լրացուցիչ բեռ չի դնում քաղաքական ուժերի վրա, ընդհակառակը թեթեւացնում համակարգը:
Վլադիմիր Վարդանյանը ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքի մեծ փաթեթը ստորագրվելու է ավելի ուշ եւ դրա դրույթները չեն կիրառվելու առաջիկա ընտրությունների ընթացքում: