Շվեյցարական Լոզան քաղաքում ավարտվեցին Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերը:
Պատանեկան խաղերում աշխարհի 70 երկրից 1880 մարզիկներ մրցեցին տարբեր մարզաձևերում: Փակման պաշտոնական արարողությանըներկա էր Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Հենց Բախն էլ հայտարարեց 3-րդ Ձմեռային խաղերի փակման մասին և օլիմպիական դրոշը փոխանցեց Հարային Կորեայի Գանգվոն նահանգի ներկայացուցիչներին, որտեղ կկայանան 2024 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերը:
Հայաստանն այս խաղերում ուներ մեկ ներկայացուցիչ` դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը, ով տղամարդկանց 10 կմ դասական ոճում 79 մարզիկների պայքարում 68-րդն էր, իսկ 1,5 կմ արագավազքում, զբաղեցնելով 78-րդ հորիզոնականը, չհաղթահարեց որակավորման փուլը: