f

Անկախ

Հայ Գրողների տարբեր սերունդներ


Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը նկատել էր որ իր ընկերը տարածել էր 2018֊ի ապրիլի 23֊ի մի նկար որտեղ մի խումբ ընկերներով տոնում էին հեղափոխության հաղթանակը, և այժմ, երեք տարի անց, պատերազմից ու աղետից հետո, այդ ընկերը տակը ցնծագին բառեր է ավելացրել։

Մարինեն հարցնում է. «Ընկերներ ջան, անցած տարի էս օրերին դուք ուրախ էիք, որ Հայաստանում հաղթել ա հեղափոխությունը։ Մասնակցել էիք և ուրախ էիք, որ հաղթել եք։ Տրամաբանական էր, զարմանալու բան չկար դրանում։ Սերժը գնաց, եկան Նիկոլ Փաշինյանն ու իրա թիմը։ Անցած երեք տարում մեր երկիրը քանդվեց որպես պետություն և ջախջախվեց պատերազմում։ Դուք ուրա՞խ եք դրա համար։ Չեմ կարողանում հավատալ։ Թե՞ դուք չեք տեսնում դրա կապը հեղափոխության հետ։ Իսկապե՞ս չեք տեսնում»։

Նկարագրված լուսանկարում, հիմնականում հայ գրողների երիտասարդ սերունդն է, մեծ մասը 40֊ի մոտերքում են, կամ ավելի կրտսեր։ Նրանցից քանի՞սն է զղջացել, մեղքի զգացում ապրել, որ մասնակցել են այս գունավոր դավադրությանը։ Չգիտեմ, որ ցնծագին բառերով նկարը մեջտեղ են գցում, ուրեմն, զղջում դժվար թե լինի։ Բայց այլ բան ակնհայտ երևում է. Հայրենիքի կորուստ, հազարավոր զոհեր, անհետ կորածներ, գերիներ, իսկ կարծես այդ սերնդի ներկայացուցիչներից շատերի համար այնքան էլ աղետ չի եղել, տեսնում ես թե ինչպես են այդ սերնդից բանաստեղծներ և գրողներ նարցիսական ինքնահմայվածությամբ իրենց ես֊ը ցուցարդում, կարծես ոչինչ չի փոխվել(ցուցադրման եղանկաներն էլ տարբեր)։ Շուրջը ողբերգություն ու ցավ, իսկ այդ սերունդը տարեմուտին փաբում խնջույք է անում ու երջանիկ դեմքերով գրական մրցանականեր է տալիս։ Ծառուկյանի որդու հարսանիքը շատերը քննադատեցին։ Ճիշտ, տարրական բարեկրթություն է երբ մեկի տանը ողբերգություն է, հարևանը ծնունդը այնպես է նշում որ չիմացվի։ Բայց Ծառուկյանը գրող ու մտավորական չի խաղում, նա էն գլխից ճոխությունն է կյանքի իմաստ հռչակել։ Իսկ գրող ու գրականագետ 4 ամիս առաջ, դեկտեմբերին, երկրի վերքերը թարմ, իրենց մրցանկակափաբային քեֆի լուսանկարները աշխարհով մեկ էին անում։

Ինչո՞ւ է աղետի նկատմամբ հենց գրողների վերաբերմունքը ուշադրություն գրավում. ողբերգությունն ու աղետը նաև հայերենի տարածքներն է վերացրել։ Գրականությունը այն արվեստն է, որ լեզվի հետ գործ ունի, լեզվի տարածքի վերացմամբ, իր տարածքն էլ է վերանում։

Իհարկե, տարբեր սերունդների մեջ կարելի է գտնել միմյանց նման անձինք։ Խոսքս ընդհանուր տպավորության մասին է։ Հենց ավագ սերունդն էր՝ ի դեմս Գրողների Միության, որ պահանջեց կապիտուլյանտ վարչապետի հրաժարականը: Իսկ կրտսեր սերունդը ի դեմս Պ.ԷՆ. ակումբի նախագահի, աջակցում է կապիտուլյանտին։

Այս առիթով, հիշում եմ 1937-ականներին սփյուռքահայ գրող Վազգեն Շուշանյանի մի քննադատական նամակը Սփյուռքի գրողներին ուղղված՝ որ Սովետական միությունում մեր գրչընկրներին սպանում ու աքսորում են, իսկ դուք անտարբեր եք։ Եթե նման մի տեքստ էլ որևէ հայ գրող հիմա գրե՞ր՝ Եռաբլուրում ամեն օր սուգ է, իսկ դու քո պորտի հետ խաղը հանրային ցուցարդման ես բերել, արցախցիներից իրենց սերնդեսերունդ ժառանգված հազարամյա բնակավայրերն են խլել, դուք իրար կենաց եք ասում(նաև մրցանակի տեսքով), կամ էլ որպես հասարակական գործունեություն հայատյաց Նավալնու համար եք կուրծք ծեծում(ՊԷՆ ակումբը նրա անմնացորդ պաշտպանն է)։

Չգիտեմ, կարծես անձնական հարաբերությունները էնքան թանկ են դարձել գրողների համար, որ սենց բաներ գրելը «կորեկտ» չի համարվի։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում գրողներ

Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
ԱՄՆ-ը հայտնել է, որ Իրանի հարձակման ժամանակ առնվազն 9 հրթիռ շրջանցել է Իսրայելի ՀՕՊ-ն ու խոցել 2 ավիաբազա
Ռուսաստանից Թուրքիա վճարային փոխանցումների շուրջ իրավիճակը դեռևս լարված է. ՌԴ դեսպան
Ռուսաստանը Չասով Յարը ավելի արագ կարող է զավթել, քան Բախմուտը. ISW
Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է
ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆ
Ավելին
Ավելին