f

Անկախ

Նիկոլ Փաշինյանը Արամ Սուքիասյանին ընտրել է Հայկ Մարությանի ինադու.՛՛Հրապարակ՛՛


«Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի ապրիլի 26-ի 440-Ա որոշմամբ Արամ Սուքիասյանը նշանակվել է հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:

Ըստ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Արամ Սուքիասյանին ընտրել է հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատա­կով ժամանակավոր մրցութային հանձնաժողովը: Բայց ակնհայտ է, որ Արամ Սուքիասյանը Նիկոլ Փա­շինյանի սրտով է: Եթե սրտով չլիներ, Նիկոլն օրենք կխախտեր ու նրան չէր նշանակի, ինչպես օրենք խախտելով ասպատակում է դատական հա­մակարգը, բուհերի կառավարման խորհուրդները, պետական կառա­վարման բազմաթիվ հարթություններ:

Արամ Սուքիասյանը Նիկոլ Փաշինյա­նի սրտով է: Բայց նա նախկին է՝ 2011 թվականից Երևանի փոխքա­ղաքապետն էր, շատ մոտ էր Տարոն Մարգարյանի հետ, և նրան աշխատանքից ազատել է Հայկ Մարությանը: Բայց հիմա շատ վատ են Հայկ Մարությանի և Նիկոլ Փաշինյանի

հա­րաբերությունները: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը Արամ Սուքիասյանին ընտրել է Հայկ Մարությանի ինադու: Թավշյա Հայաստանում նման «բարի» ավանդույթ կա: Օրինակ, Արսեն Օհանյան անունով հայտնի և ինտելեկտով չփայլող մեկին աշխա­տանքից ազատեց սոցապահովության նախարարը, օրեր անց նրան աշխատանքի ընդունեց առողջա­պահության նախարարը: Բագրատ Բադալյան անունով հայտնի և ինտելեկտով չփայլող մեկին աշխատանքից հանեց վարչապետը, աշխատանքի ընդունեց փոխվարչապետը:

 

Բայց բացի Հայկ Մարությանին վատություն անելուց՝ Արամ Սուքիասյանին ընտրելով՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցուցադրում է իր պատեհապաշտությունը, հետևողականության բացարձակ բացակայությունը: Օրուգիշեր նախկիններին դատափետող Նիկոլ Փաշինյանը հերթական նախկինին է ընդունում, ինչպես նախ­կին Հունան Պողոսյանին կարգեց Սյունիքի մարզպետ, նախկին Սասուն Խաչատրյանին՝ Հատուկ քննչական ծառայության պետ, նախկին Արտակ Դավթյանին՝ Զինված ուժերի գլխա­վոր շտաբի պետ, նախկին Արթուր Դավթյանին՝ ՀՀ գլխավոր դատա­խազ, և այսպես շարունակ:

Գիտնականները պնդում են, որ կիսահղի լինել հնարավոր չէ: Բայց գիտնականները հաստատ տեղյակ չեն թավշյա Հայաստանից: Հենց տեղեկա­նան, կվերանայեն իրենց մոտեցումը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Նիկոլ Փաշինյան նոր նշանակում

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին