Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի շրջանում կորոնավիրուսի հնդկական տարբերակի չորս դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով վարչակազմի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
«Մինչև 2021 թ․ ապրիլի 26-ը Ստոկհոլմի շրջանում հայտնաբերվել է բրիտանական տարբերակի 6 005 դեպք, հարավաֆրիկյան տարբերակի 300, բրազիլական տարբերակի 30 և հնդկական տարբերակի չորս դեպք», - նշել է վարչակազմի ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հաղորդել էր, որ կորոնավիրուսի հնդկական շտամը պարունակում է մուտացիաներ, որոնք այն դարձնում են դիմացկուն հակամարմինների նկատմամբ, որոնք արտադրվում են վիրուսից վերականգնվածների մոտ: Բացի այդ, կազմակերպությունում պարզաբանել էին, որ կորոնավիրուսի նոր շտամը տարածվում է ավելի արագ, քան Մեծ Բրիտանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Բրազիլիայում հայտնաբերված տարբերակները:
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 17 636 186 մարդ, որից 197894-ը մահացել է: Անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է վարակման 323,023 դեպք:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 149 միլիոնը։