f

Անկախ

Ավելի, քան 220 շարադրություն եւ 10 հաղթող. ամփոփվեցին «Իսկական հերոսը» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները


Ավելի քան 250 դպրոց, 220 շարադրություն եւ 10 հաղթող. Այսօր՝ ապրիլի 28-ին, ամփոփվեցին դպրոցականների շրջանում հայտարարված՝ «Իսկական հերոսը» թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները:

Մրցույթում հաղթող ճանաչված երկու լավագույն աշակերտներն են՝ Անժելիկա Ստեփանյանն ու Էլեն Ասատրյանը, որոնց հանձնվեցին սերտիֆիկատներ, որով նրանց դպրոցների բոլոր աշակերտները հնարավորություն ստացան առաջինը դիտելու «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը, որը մեծ էկրան կբարձրանա վաղը՝ ապրիլի 29-ին:

«Մի անգամ դպրոցում» ֆիլմի պրոդյուսերներից Վահան Գրիշկյանը, անդրդառնալով շարադրությունների մրցույթ կազմակերպելու գաղափարին, նշեց.

«Մեր ֆիլմը դպրոցականների մասին է, որոնք իրենց մեջ գտնում են հերոսական ջիղ, փորձում փրկել իրենց հարազատ դպրոցը: Հենց այս բարի գաղափարի շուրջ էլ ծնվեց այս մրցույթի միտքը: «Իսկական հերոսը» մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում դիտել ֆիլմը: Սա ունի խորհուրդ`իրականում հերոս լինելու համար անպայման չէ ակնկալել  որեւէ նյութական բան. մենք ուզում ենք, որ երեխաները սովորեն, որ հերոս լինելու համար պետք է լինես նվիրված քո ընկերներին, լինես բարի, նպատակասլաց ու չսպասես նյութական պարգեւատրման»:

«Իսկական հերոս» շարադրությունների մրցույթի կազմակերպիչը Տաթեւիկ Հարությունյանն է, ժյուրիի կազմում ընգրկված էին Հայաստանի ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչ Աննա Բաշխյանը, դերասան Մկրտիչ Արզումանյանը, որը եւս նկարահանվել է «Մի անգամ դպրոցում» ֆիլմում, ֆիլմի ռեժիսոր Հարություն Խալաֆյանն ու գրող Արամ Ավետիսը: Նրանք էլ պարգեւատրեցին լավագույն տասը շարադրությունների հաղթողներին, որոնց թվում էին նաեւ  Նինա Բարբակաձեն, Լիլիթ Հովսեփյանը, Սոնա Միքայելյանը, Մարի Մարկոսյանը, Գուրգեն Բուլղազարյանը, Սուսաննա Մովսիսյանը, Ալբերտ Ղարագյոզյանը եւ Լիլի Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությանը՝ այն մի դպրոցական տղայի մասին է, որը վատ շրջապատի ազդեցության տակ բացասական վարքագիծ է դրսեւորում, հաճախ հայտնվում անախորժ պատմությունների կիզակետում ու չի սիրում սովորել: Սակայն ամեն բան փոխվում է, երբ նա իմանում է, որ իրենց դպրոցը կանգնած է փակման եզրին: Փորձելով ամեն գնով կանխել դպրոցի փակումը՝ նա հայտնվում է արկածային իրադարձությունների կենտրոնում՝ հաղթահարելով բազմաթիվ փորձություններ եւ դառնալով իրական հերոս:

Ֆիլմում հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանը, Վահագն Գալստյանը, Արփի Գաբրիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Նաիրա Շահիրյանը, Դալիթա Ավանեսյանը, Ալեքսանդր Արզումանյանը եւ այլք:

«Իսկական հերոսը» թեմայով շարադրությունների մրցույթ «Մի անգամ դպրոցում» ֆիլմ խմբագրի ընտրանի Մշակութային շաբաթ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին