f

Անկախ

Արայիկ Հարությունյանն իր աթոռն է ամրացնում, որովհետեւ վստահ չի՝ արդյո՞ք Փաշինյանն իր տեղում է մնալու. Մետաքսե Հակոբյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 3-4 րոպեում հասցրեց 1992 թվականից մինչեւ 2020 թվականի իշխանություններին մեղադրել՝ սեփական կաշին փրկելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին, Արայիկ Հարությունյանը Արցախում քաղաքաշինության նախարարության աշխատակազմի եւ շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հետեւանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն պատերազմը կանգնեցնելու հարցում հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել։

Արցախի նախագահը նշել էր, որ 1994-ի մայիսի 12-ի զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել աշխարհի օրինակներից եւ ունենալով առավելություն բանակցային գործընթացում ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ:

«Արայիկ Հարությունյանը հիմա ինքն իր աթոռն է ամրացնում, որովհետեւ հունիսին կայանալիք ընտրություններում արդեն ինքն էլ վստահ չի՝ արդյո՞ք Փաշինյանն իր տեղում է մնալու։ Արայիկ Հարությունյանը հարմարեցնում է իր դիրքերը՝ բոլորին մեղադրելով»,- նշեց պատգամավորը։

Մ․Հակոբյանի խոսքով՝ Արայիկ Հարությունյանը փորձել է ընդդիմության հետ «լեզու գտնել», ինչն իրեն չի հաջողվել. «Մոսկվա այցելությունից մի քիչ լավ տրամադրությամբ չի վերադարձել։ Հավանաբար, նա ընդդիմության հետ էլ լեզու չի գտել։ Նա բացարձակ անգործության է մատնված», ասել է նա։

Անդրադառնալով վերջին օրերին Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի հարակից տարածքում հակառակորդի կողմի ոտնձգություններին՝ Արցախի ԱԺ պատգամավորն ասաց. «Երեկ մենք այդ տարածքից բնակչի հետ էինք հանդիպել, որը շատ մտահոգված էր։ Չնայած այն հանգամանքին, որ պատերազմից հետո նորից այդ տարածքը դարձել է սահմանամերձ գոտի, ամեն դեպքում մարդիկ իրենց այդքան վտանգված չէին զգում։ Ե՛վ մենք, ե՛ւ բնակիչները չէինք սպասում այդ տարածքում նման զարգացման, ավելի շատ սպասում էինք Կարմիր շուկայի հատվածի ուղղությամբ»։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ Արցախի բոլոր ուղղություններով էլ հակառակորդի կողմից լինում են ոտնձգություններ. «Բնակչության մեջ բավականին մեծացել է անվտանգային հարցով անհանգստությունը։ Արցախում չկա որեւէ 1 ք․մ․, որտեղ բնակիչն իրեն անվտանգ զգա»։

Նա նշեց, որ Շուշիի ճանապարհային հատվածում հակառակորդը բավականին ակտիվ շինարարական աշխատանքներ է սկսել, ճանապարհին մեծ թվով ադրբեջանցիներ են լինում. «Հիմնականում անցնում են Կարմիր շուկայի ճանապարհով, դա նշանակում է, որ շատ ակտիվ է շարժը։ Հակառակորդն այդ ոտնձգություններն իրականացնելու է այնքան ժամանակ, քանի դեռ հստակեցում չկա հարաբերություններում, սահմանների եւ կարգավիճակի վերաբերյալ։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ այս իշխանությունների օրոք այդ հստակեցումը չի լինելու»։

Մետաքսյա Հակոբյան Արայիկ Հարությունյան Արցախ

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին