Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 11-ին, «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։
Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Թավադյանը պահվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում, եւ, որ ժամերի ընթացքում նա կլինի ազատության մեջ։
Խուդոյանն ասաց, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։