ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, այսօր՝ ապրիլի 29-ին, մեկնարկել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի կողմից ներկայացրած դատական հայցն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի։
Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:
Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Նշենք, որ Տիրան Խաչատրյանը պաշտոնանկ եղավ է «Իսկանդեր» հրթիռի՝ 10 տոկոս պայթելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ երկար ծիծաղելու համար։