BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող Լո և Գարոն դեպարտամենտում արձանագրվել է կորոնավիրուսի հնդկական շտամի դեպք։ Գրում է Gazeta.ru-ն։
Նոր Ակվիտանի շրջանի առողջապահական գործակալության ղեկավար Բենուա Էլբոդայի խոսքերով՝ վարակված հիվանդը վերադարձել է Հնդկաստանից:
Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել էր, որ Ռուսաստանը խնդրել է COVID-19-ի հնդկական շտամի նմուշ: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ ցանկացած երկրում COVID-19 նոր շտամի արագ տարածման հետ կապված կարող է ստեղծվել նույն իրավիճակը, ինչպիսին այժմ Հնդկաստանում է։