f

Անկախ

Կայացավ «Մի անգամ դպրոցում» արկածային կատակերգության պրեմիերան


Ապրիլի 29-ին մեծ էկրան բարձրացավ «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան արկածային կատակերգությունը, ֆիլմ, որը ծիծաղեցնելուց բացի, ոգեշնչում է, ուսուցանում և ստիպում նորովի նայել կյանքին:

Գլխավոր դերերում հայտնի ու սիրված դերասաններ են՝ Մկրտիչ Արզումանյան (Մկո), Վահագն Գալստյան, Արփի Գաբրիելյան, Ռաֆայել Երանոսյան, Գրիգոր Դանիելյան, Արթուր Բեգջանյան, Դալիթա Ավանեսյան և ուրիշներ, որոնք մարմնավորում են ֆիլմի ծիծաղաշարժ, վառ կերպարներին: Ամենաուշագրավ կերպարներից է Դոն Կիխոտը, որին մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը:

Ֆիլմի արկածային ու անսպասելի լուծումներով սյուժեն, դինամիկ ընթացքն ու ոչ ստանդարտ բովանդակությունը դիտողին ստիպում են միաժամանակ ծիծաղել, անհանգստանալ, հուզվել՝ հետևելով հերոսների արկածներին ու փորձություններին և, իհարկե, անհամբեր սպասել գլխավոր հերոսի հաղթանակին:

Սա ֆիլմ է, որը պետք է դիտի ժամանակակից վիրտուալ «արժեքներին» գերի ընկած ցանկացած դեռահաս: Դիտելուց հետո նա կվերարժևորի իր միջավայրն ու վարքագիծը գիտելիքի, գրքի, մարդկային փոխհարաբերությունների և առհասարակ կյանքի իրական արժեքների նկատմամբ:

Ֆիլմը նկարահանել է «Պերսոնաժ ֆիլմս» ընկերությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Բեմադրող ռեժիսոր՝ Հարություն Խալաֆյան, սցենարի հեղինակ՝ Նարեկ Ավագյան, բեմադրող օպերատոր՝ Վազգեն Մուրադյան, պրոդյուսերներ՝ Տիգրան Համբարձումյան, Վահան Գրիշկյան:

Ապրիլի 29-ից ֆիլմը հասանելի է երևանյան բոլոր կինոթատրոններում:

Նշենք, որ նախագծի շրջանակներում հայտարարվել էր նաև շարադրությունների մրցույթ աշակերտների շրջանում՝ «Իսկական հերոսը» թեմայով, որն ամփոփվեց ապրիլի 28-ին: 

Մրցույթին մասնակցած ավելի քան 150 դպրոցների աշակերտների 200-ից ավելի աշխատանքներից ժյուրին ընտրել էր 10 լավագույնները, որոնցից երկուսի հեղինակները ճանաչվեցին հաղթող՝ հաղթանակի շնորհիվ հնարավորություն ընձեռելով իրենց ողջ դպրոցի աշակերտներին կինոթատրոնում անվճար դիտել «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան կատակերգությունը: Մյուսներն արժանացան խրախուսական մրցանակների:

Մի անգամ դպրոցում Մկրտիչ Արզումանյան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ. հայ երիտասարդ ըմբիշները մասնակցել են միջազգային մրցաշարի
Նեթանյահուին չի հաջողվել կոալիցիոն կառավարություն ձևավորել
Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման
Ռուս վետերանները կոչ են արել ապամոնտաժել «ֆաշիստների համագործակից» Նժդեհի արձանը Ղարաբաղում
Լատվիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
«Իրավունք չունենք հերոսապատումը վերածելու ողբերգության». ԵՊՀ-ում բացվեց լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարան
Ապրիլին կատարված գործարքների թիվը 2019-ի ապրիլի համեմատ ավել է 24 տոկոսով. Այս տեմպը պետք է ավելացնենք. Փաշինյան
Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել
Երեք տարում բիզնեսին ունեցած մեր պարտքը 276 մլրդ դրամից հասցրել ենք 64,7 մլրդ դրամի. Փաշինյան
Ապրիլին հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ. սա պատմական ռեկորդ է Հայաստանի համար. Փաշինյան
Արա Այվազյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների հարցին
Համաներումը չի տարածվի պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ. Բադասյան
Ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենայի քարկոծման դեպքով բավարար տեղեկություններ ձեռք չեն բերվել
Ըստ ՄԻՊ-ի՝ պատերազմի հետևանքով Սյունիքում շեշտակի ավելացել են մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
«Չելսի»-ին հաղթեց «Ռեալ»-ին և եզրափակիչում է. ՉԼ
Ապրիլին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվածների մեջ գերակշռել է աղջիկ երեխաների թիվը
Արտաշատի խճուղու հարակից դաշտում հայտնաբերվել է 79-ամյա կնոջ դի
ԱԺ-ն վավերացրեց թմրամիջոցների վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը
Օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու համար նախատեսվում է ստեղծել միասնական հարթակ
Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց
Սերգեյ Լավրովը Արա Այվազյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բեզոարյան այծի որսի հանգամանքները պարզվել են
«Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում». Արևիկ համայնքում էլեկտրաշչակ է փորձարկվելու
Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 33-ը չի զեկուցվում, ևս երկու հարց գաղտնի է. ուղիղ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 425 նոր դեպք, մահացել է 17 մարդ
Ավելին
Ավելին