f

Անկախ

Կառավարության որոշմամբ նպաստի իրավունք տվող սահմանային միավորը նվազեցվեց


Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 23-ի նիստում է նվազեցրեց նպաստի իրավունք տվող սահմանային միավորը, որը թույլ կտա, որ 11 հազար ընտանիքներ շարունակեն մնալ նպաստի համակարգում:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ ամեն տարի կառավարությունը սահմանում է ընտանեկան եւ սոցիալական նպաստի իրավունք տվող ընտանիքի սահմանային միավորները, ինչպես նաեւ դրանց վճարման ֆինանսակամ միջոցների չափերը:

«Բյուջեով հատկացվել է 37,227 մլրդ դրամ միջին ամսական մոտ 98 780 ընտանիքի համար, որի միջին նպաստի չափը կազմում է 31 350 հազար դրամի չափով պահպանվում է:

Նախագծով առաջարկվող միակ փոփոխությունը վերաբերում է նպաստի իրավունք տվող սահմանային միավորին. «Քանի որ բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը, կենսաթոշակի չափը եւ նվազագույն աշխատավարձի չափը, երեխաների ծննդօգնությունը կավելանա, ինչպես նաեւ երեխաների խնամքի նպաստը, ուստի այս փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու ընտանեկան նպաստի վրա: Նպաստի չափը նույնը թողնելու դեպքում շուրջ 11 հազար ընտանիք՝ 49 հազար անդամներով, կկորցներ նպաստ ստանալու իրավունքը: Հետեւաբար առաջարկվում է սոցիալական նպաստի սահմանային միավորը 30-ից իջեցնել 28-ի»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ քանի որ թոշակներն ու աշխատավարձերը աճել են, մարդկանց եկամուտներն ավելացել են, այսօր գործող համակարգով 11 հազար ընտանիքներ դուրս են գալու նպաստի համակարգից, իսկ այս փոփոխության արդյունքում ոչ միայն 11 հազար կմնան նպաստի համակարգում, այլ եւս հազար ընտանիք կներառվի համակարգում:

ՀՀ Կառավարություն Հայաստան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

«Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյան օրակարգ բերեց այն խայտառակ թեզը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել
Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է
ԱՄՆ-ում ժանտախտ է  հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դելտա   շտամը քաղաքական սպառնալիք է դարձել  Բայդենի համար․  WP
Իշխանությունը ,անհրաժեշտ սահմանազատումը պատրվակ դարձնելով , Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղի մեջ
Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են. ՀՀ ՄԻՊ
Պայթյուն՝ Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ
Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը
Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր. Աղասի Միքայելյան
«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ shamshyan.com
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին
Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
5 բերման ենթարկված, ատրճանակներ, հրացաններ, դանակներ, մահակներ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները Արմավիրի մարզում
Նորագյուղ թաղամասում նռնակ է հայտնաբերվել
Ավելին
Ավելին