f

Անկախ

Մեկ ամսից ավելի է սոցիալական ոլորտում կատարյալ քաոս է


Վսյո տակի նամակ եմ գրելու Սորոսին

Հայաստանում ներդրվել է Միասնական սոցիալական ծառայության ինստիտուտը եւ ահա մեկ ամսից ավելի է սոցիալական ոլորտում կատարյալ քաոս է։ Համակարգի հարյուրավոր աշխատակիցներ չգիտեն՝ իրենց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու են, թե՝ ոչ, իսկ համակարգի հարյուր հազարավոր շահառուներ՝ թոշակառուներ, նպաստառուներ, մի տեղեկանք ստանալու համար պիտի սպասեն մինչեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար սորոսական Աննա Ժամակոչյանը ավարտի իր հայտարարած քասթինգը եւ որոշի՝ ո՞ւմ է պահում համակարգում, իսկ ում է հայտարարում հակահեղափոխական դիշովկա։

Երբ համակարգի տասնյակ աշխատակիցներ, սոցիալական ծառայության նախկին տնօրեններ ինձ պատմեցին, թե Սորոսի դրուժիննիկ այս տիկինն ի՞նչ գռեհիկ եւ ռաբիս քասթինգ է անցկացնում, ի՞նչ ապուշագույն հարցեր է տալիս տարիների փորձառություն ունեցող մասնագետների, ովքեր հրաշալի տիրապետում են այդ բարդագույն ոլորտին, մտածում ես՝ ինչի՞ են սորոսական բոլոր կադրերն այսքան իրար նման ծեփված։

Եւ այսպես, անգամ «Միսս Տիեզերք» մրցույթը էնպիսի դաժան քասթինգ չի անցնում, ինչպես սոցապ սորոսական փոխնախարարը անցկացնում է համակարգի նախկին աշխատողներին ու հարցերի ենթատեքստն էլ այն է, թե պարտա՞ստ են ծառայել գործող իշխանությանը։ Ու երբ չեն գտնում անհրաժեշտ ծառաներ, նրանց թեթեւի մեջ հասկացնում են, որ իրենք այլեւս հին են եւ բարդագույն համակարգի տնօրեն են նշանակում, օրինակ, սամակատ քշողի, կամ՝ դարի հեղափոխության ժամանակ նիկոլականներին շաուրմա մատակարարողի։

Չէ, ես ակնհայտ հարգանք ունեմ հատկապես սամակատ քշողների հանդեպ՝ որպես առողջ ապրելակերպի մի մոդելի, բայց էսպես դաժանությամբ, տոտալ անգրագիտությամբ քանդել ամենաբարդագույն համակարգն ու նստել ավերակների վրա, դա կարող էր անել միայն նիկոլական գվարդիան։ Քանդել ու հարյուր հազարավոր շահառուների թողնել սամակատ քշողների եւ համակարգից ոչինչ չկասկացողների հետ tet a tet, իսկ համակարգի լուրջ մասնագետներին «պեչատել» որպես հակահեղափոխականներ ու ուղարկել տուն։

Ու մի բան էլ՝ երբեք չի կարելի որոշում կայացնելու քվոտա տալ կասկածելի բարդույթներ ունեցող կանանց, քանզի սույն կոմպլեքսավոր սուբյեկտները սկսում են իրենց չստացված կյանքի ամեն մի միլիմետրի համար վերժխնդիր լինել կայացած, գեղեցիկ ու պրոֆեսիոնալ մարդկանցից։

Չէ. վսյո տակի մի հատ նամակ գրեմ Ջորջ Սորոսին ու առաջարկեմ ռոբոտ կադրեր ընտրելուց առաջ լայն ու համապարփակ IQ թեսթ անցկացնել, որ այս կամ այն երկիրը քանդելուց, բացի մանիպուլյացիաներից ու խարդավանքներից, էդ գործին մի քիչ էլ խելք խառնված լինի։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն խմբագրի ընտրանի

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին