f

Անկախ

Ձեր մեղքով էր այս աղետը. Եսասերների տիրապետությունը


Դատարանների մուտքեր շրջափակելը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի վրա քրեական գործ սարքելը որ իր գելխեղդ շանը դնի տեղը ու խեղդի արդարադատությունը և արցախյան բանակցությունները սեփական կետից սկսելը ու ողջ բանակցային գործընթացը տապլելը նույն բանն են՝ թերուս եսամոլի մտահորիզոնի մեջ չեն տեղավորվում հասկացություններ որոնց ինքը առնչություն չունի՝ անկախ դատական համակարգ, քանի որ ինքը չի ստեղծել, բանի պետք չի՝ քանդել, պատերազմի եզրով գնացող Արցախի բանակցային գործընթացը քանի որ ինքը չի սկզբնավորել, պիտի տապալել իր կետից սկսելու համար, Շուշին ինքը չի գրավել, ուրեմն պետք է հանձնել, 5000 տղաներին իր կինը կամ մայրը չեն ծնել, ուրեմն, կարելի է մտցնել բայրաքթարների տակ։

Ուղղակի դատարան ու Ազգայինն ժողով շրջափակելու հետևանքը անմիջականորեն չեն երևում, իսկ բանակցությունները տապալելու արդյունքը արագ բացահայտվեց՝ պատրեազմով ու պարտությամբ, բանակցության տապալումը Մեծ ոճրագործություն է, որ Արցախի պետականությունն ու ու բազմաթիվ բնակավայրեր է կորստի մատնել ու զոհել ու հաշմանդամ դարձրել հազարների։

Ինչպես, օրինակ մի փինաչու տաս տունդ նորոգի, մի տարի հետո պատը կփլվի, իսկ որ նրան թույլ տաս վիրահատել հիվանդին, հիվանդը տեղում կմեռնի։ Երեք տարի առաջ այդպիս փինաչու տրվեց ողջ երկիրը ու փլուզեց ամեն ինչ՝ մարդկային կյանքերից մինչև բնակավայրեր ու հաստատություններ։

Բայց սա մի հիվանդագին եսամոլ, մի անհատ չէր կարողանա այսքան չարիք գործել, եթե չունենար համախոհների այսքան լայն շրջանակ։ Իմ քայլի մասին չի խոսքը, նրանց մասին ամեն ինչ պարզ է՝ մի ողորմելի մանդատի համար պատրաստ են ծառայել ում ասես՝ Օրանգուտանից մինչև անձրևավորդի։ Այլ բազմաթիվ քաղաքացիների, մտավորակաների, նրանց ովքեր կրթյալ են, և իրենց ջերմեռանդ աջակցությամբ մինչև վերջ սանձարձակ դարձրին եսամոլ փինաչուն։

Նրանք ովքեր մասնակցում էին կամ ոգևորվում էին ԱԺ շենք շրջափակելով, դատրաններ շրջափակելով, դատավորների դեմ հալածանքներով, էն գլխից էս աղետի մասնակիցն ու պատասխանտուն էին դառնում։ Աչքիս առաջ է արվեստագետի հրճվալից դեմքը երբ 2018֊ի հոկտեմբերի 2֊ին եսամոլ փինաչու հրամանով խանռամբոխը տեռորի էր ենթրակում պատգամավորներին։ Ասում եմ՝ չես հասկանում ինչ է կատարվում, ամենազզվելի բռնակալությունն է հաստատվում տգետ ամբոխին գործիք սարքած ՝ նա երանության ժպիտով ասում էր շատ լավ ա, տենց ա դրանց պետք։ Տարօրինակ էր, կրթված, վաստակաշատ արվեստագետը, որ իբր ձախ հայացքների է դավանում, դարձել էր մի թերուս եսամոլի երկրպագուն։ Աչքիս առաջ է մի քանի մտավորակնների գրառումը՝ ես գնացի դատարանի մուտքը փակեմ, էն բանից հետո երբ եսամոլ փինաչին հրամայեց դատրանները շրջափակել։

Ունե՞ն մեղքի զգացում։ Որտեղի՞ց, նրանք էլ իրենց եսամոլ առաջնորդի հետ մի սանրի կտավ են, իհարկե ավելի պարկեշտ, պարկեշտ չլինեին, իմ քայլում կամ տենց մի տեղ կլինեին, գուցե ոչ եսամոլ, բայց այնքան եսասեր որ չեն կարողանում խոստովանել իրենց մեղքը, մեղքի խոստովանությունը ես֊ի դեմ ոտնձգություն է։

Եսասիրությունն է, երբ մարդ ինքն իրեն ավելի է սիրում քան էն գաղափարը, որին իբր դավանում է, կամ հայրենիքը, և չի կարողանում մեղքի, սխալվելու զգացողություն ունենալ։ Քրիստոնեությունը մեզ սովորացրել է հանուն գաղափարի ուրանալ սեփական անձը, և աթեիստ լինես թե քրիստոնյա, սա մի ավանդույթ է դարձել որ առաջ է բերել գաղափարախոսություններ ու հասարակական միտքը առաջ տարել։ Գաղափրական անձը, կամ հավատացյալը կամ հայրենասերը կարողանում է տեսնել իր մեղքը իր դավանանքի հանդեպ, և մեծագույն թեթևություն է զգում այն խոստովանելով, քանի որ խոստովանությունը ծառայում է իր գաղափրներին, հավատամքին կամ հայրենիքին։

Բայց ինչպես իրենց կապիտույլանտ առաջնորդի այնպես էլ այս մարդկանց համար իզմեր չկան, այսինքն գաղափարներ։ Իզմը՝ գաղափարախոսությունը առնվազն երկու անձի միմյանց առաջ պատասխանտվություն է գաղափարի ներքո, իսկ այս անիզմ հասարակությունը ստեղծում է անպատասխանտվության դաշտ, և ահա թե ինչու անպատասխանտվության մարմնավորումը շարունակում է իշխել։ Օրինական է անպատասխանատվությունը, լեգիտիմ է անպատասխանատվությունը, նման զնմանն գտանէ։

Բայց միթե ամբողջ հասարակությունն է կուլ գնացել անպատասխանտու նորմերին։

Կերևա։

Հիմա Հայաստանում ընտրություններ չեն, ճակատամարտ է անիզմ, անհայրենիք խառնամբոխի ու հայրենասերների մեջ։ Հայրենասերների՞. եթե կապիտույլնտի դեմ չհամախմբվեն, մի դաշինք չդառնան, և մասնատված գնալով ընտրությունների թույլ տան որ կապիուլյանտը հաղթի, էլ ինչ հայրենասեր, ուրեմն, նրանք էլ են նույն եսասիրության սանրի կտավը, ուրեմն, հասրակությունը ընդունում է անպատասխանտվությունն ու եսամոլությունը որպես կյանքի առաջնահերթություններ։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Արմեն Սարգսյանն այցելել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքին
Հայաստանի վրա կախված են ավելի քան 1,5 միլիարդ դոլարի հայցեր
Չենք նվազեցնում ջանքերը՝ բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ. Լավրովը` Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին
Փաշինյանն իր ամեն ասածի համար պիտի ունենա հիմքեր, ոչ թե խոսի, հետո դատի տան, սկսի հիմքեր փնտրել. Հայկ Ալումյան
Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով
Հայաստանի տարբեր հատվածներում 15 դպրոցի և 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն. Ցանկը հայտնի է
Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին
Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան
՛՛Հրապարակ՛՛․Մենք մատաղի գառներ չենք, չենք սպասելու , որ մեզ մատաղի գառի պես մորթեն
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր
Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն
Տարակուսած եմ. Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը
Վրացի հոգևորականները ծեծել են վանքը Ադրբեջանին «վաճառած» նախկին ԱԳՆ աշխատակցին
Մայիսի 5-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 73 դեպք
՛՛Հրապարակ՛՛․ԱԽ քարտուղարը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անվանեց դավաճան,հողատու, կապիտուլյանտ, բայց չկարողացավ հիմնավորել
Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի. ԿԳՄՍՆ
Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման մասին կառավարության որոշման հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան
Համաշխարհային բանկը շուրջ 3,7 մլն դոլար է հատկացնում պատերազմից տուժած արցախցիներին օժանդակելու ծրագրերի համար
Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը
Դուք , որ 44 օր պատերազմը հաղթելու ստերով մեզ կերակրում էիք, պատվաստումն ի՞նչ է, որ չստեք։
Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ՝ տնտեսական աճի տեմպը կարագանա. Փաշինյան
Ինչու՞ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. ՀՀ օմբուդսմենը դժգոհ է
Տաքսիների համար կարող են հատուկ նշաններ թողարկել, որով կտեղեկացվի, որ տվյալ վարորդը պատվաստված է
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Օմբուդսմեն. Միջազգային կազմակերպությունների լռությունը իրավունքների զանգվածային խախտումների հանգեցրեց
Ավելին
Ավելին