f

Անկախ

Թուրքիայում հաշվել են «Բայրաքթար» անօդաչուների արդյունավետությունը Արցախյան պատերազմում. անօդաչուները ոչնչացրել են երեք տանկային գումարտակ. MKRU


Թուրքիայում և Ադրբեջանում շարունակում են քննել 2020 թվականի աշնանային Ղարաբաղյան պատերազմում Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի մարտական կիրառման վիճակագրությունը:

44 օրվա ընթացքում ադրբեջանական բանակը լրիվ ազատագրեց Լեռնային Ղարաբաղին հարող գրեթե բոլոր շրջանները, որոնք հայկական զորքերը պահում էին համարյա քառորդ դար: Ընդ որում, ինչպես պնդում են Բաքվում և Անկարայում, հաղթանակում նշանակալի ավանդ ունեցան թուրքական Bayraktar TB2 անօդաչուները: Բացի այդ, զգալիորեն օգտագործվել է իսրայելական օդային պարեկության ռազմամթերք:

Համացանցում հրապարակվել է պաստառ, որում ցույց են տրված Bayraktar TB2 անօդաչուների մարտական գործողությունների արդյունքները: Նշված են անօդաչուների միջոցով հայկական ռազմական տեխնիկայի ոչնչացման տվյալները:

Համաձայն այդ տվյալների՝ 24 օրվա մարտերի ընթացքում Bayraktar TB2-ները ոչնչացրել են 114 տանկ: Ինչպես հայտնի է, մեկ տանկային գումարտակում  մոտ 30 տանկ է լինում: Այսինքն՝ շարքից դուրս է եկել ավելի քան երեք տանկային գումարտակ:

Եթե հավատանք բերված տվյալներին, Bayraktar TB2-ները ոչնչացրել են նաև 43 հետևակի մարտական մեքենա (БМП) և զրահափոխադրամեքենա (БТР), 141 խոշոր տրամաչափի հրետանային համակարգ, 42 շարժական ռադիոլոկացիոն համակարգ և զենիթային համակարգերի արձակման կայանք:

Անօդաչուները ոչնչացրել են նաև 249 ռազմական ավտոմեքենա, 44 տեխնիկայի և հրամանատարական կետերի թաքստոց:

Մեկ անօդաչու Bayraktar TB2 ավիահամալիրը, որի կազմում 6 անօդաչու և կառավարման 3 կայան է մտնում, արժի մոտավորապես 70 մլն ԱՄՆ դոլար:

Եթե թուրքական անօդաչուների մարտական արդյունավետության մասին բերված տվյալները ճիշտ են, ապա Բաքվի ծախսերը դրանք ձեռք բերելու համար արդարացված են: Թշնամու ոչնչացված տեխնիկայի գինը նույնպես մեծ է: Մեկ տանկը՝ խոցման և պաշտպանության ժամանակակից միջոցներով, կարող է արժենալ մի քանի միլիոն ԱՄՆ դոլար:

Պաստառում պատկերված է այն տեխնիկան, որը ոչնչացվել է մարտերի 24 օրում: Իրականում Ղարաբաղյան պատերազմը շարունակվել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ադրբեջանական բանակի անօդաչուները առավել հաջողություն են ունեցել պատերազմի առաջին փուլում: Հետագայում, երբ  հայկական զորքերը սկսել են ակտիվորեն կիրառել անօդաչուների դեմ միջոցներ, ներառյալ ռադիոէլեկտրոնային պայքարի կայանները, անօդաչուների կիրառման արդյունավետությունը նվազել է, կորուստները՝ մեծացել:

Սերգեյ Վալչենկո

Աղբյուրը՝ MKRU

 

Աշխարհում Թուրքիա Հայաստան արցախյան պատերազմ

Այլ հոդվածներ հեղինակից

Տաքսիների համար կարող են հատուկ նշաններ թողարկել, որով կտեղեկացվի, որ տվյալ վարորդը պատվաստված է
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Օմբուդսմեն. Միջազգային կազմակերպությունների լռությունը իրավունքների զանգվածային խախտումների հանգեցրեց
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը
ԼՀԿ-ն մշակել է հայտարարության տեքստ՝ բացառելու համար քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները
Տան դիմաց վիճել է տանտիրոջ և նրա որդու հետ, ապա դանակով հարվածել տանտիրոջ որովայնին. ՔԿ
Նոր որոշում. պատվաստված եւ կանաչ անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստան գալիս այլեւս ՊՇՌ թեստ չեն հանձնի
Օմբուդսմեն. Հայաստանում քաղաքացիները խուսափում են անվճար բժշկական օգնությունից՝ դրա անարդյունավետության պատճառով
Թուրքիայում ձերբակալվել են ուկրաինացի կանայք՝ «անպարկեշտ պահվածքի համար»
Moderna-ն ճանաչվել է Covid-19-ի դեմ լավագույն պատվաստանյութը
Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանին վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները. Ադրբեջանի անվտանգության խորհրդի ղեկավար
Մալիում ֆրանսիացի լրագրող է առևանգվել
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավորներն Իսպանիայի կառավարությանը խնդրել են միջամտել հայ գերիների ազատ արձակման հարցում
1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ. հայ երիտասարդ ըմբիշները մասնակցել են միջազգային մրցաշարի
Ադրբեջանը 1,5 միլիարդ դոլար կներդնի «հայկական օկուպացիայից ազատագրված տարածքների» վերականգնման համար
Իրանում հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութը
Նեթանյահուին չի հաջողվել կոալիցիոն կառավարություն ձևավորել
Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման
Ռուս վետերանները կոչ են արել ապամոնտաժել «ֆաշիստների համագործակից» Նժդեհի արձանը Ղարաբաղում
Լատվիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
«Իրավունք չունենք հերոսապատումը վերածելու ողբերգության». ԵՊՀ-ում բացվեց լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարան
Ապրիլին կատարված գործարքների թիվը 2019-ի ապրիլի համեմատ ավել է 24 տոկոսով. Այս տեմպը պետք է ավելացնենք. Փաշինյան
Սևանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշի է հասել
Երեք տարում բիզնեսին ունեցած մեր պարտքը 276 մլրդ դրամից հասցրել ենք 64,7 մլրդ դրամի. Փաշինյան
Ապրիլին հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ. սա պատմական ռեկորդ է Հայաստանի համար. Փաշինյան
Ավելին
Ավելին