Բեռլինը պաշտոնապես մերժում է Կիպրոսում երկու պետությունների ստեղծմամ լուծման տարբերակը, որը խթանում է Էրդողանի ռեժիմը: Ըստ Գերմանիայի ԱԳՆ խոսնակի՝ Ժնևի բանակցությունների ձախողումը քիչ թե շատ կանխատեսելի էր ու կանխորոշված:
Մասնավորապես նշվում է, որ Կիպրոսում երկու առանձին պետությունների ստեղծման առաջարկը անհամատեղելի է ՄԱԿ–ի կողմից առաջարկվող ֆեդերատիվ, երկգոտի տարածք ստեղծելու հետ: ՄԱԿ-ի բանաձևը մնում է որպես միջոց Բեռլինի համար. նշվում է Գերմանիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան պնդում է Կիպրոսում երկու առանձին պետության ստեղծման գաղափարը, իսկ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը հայտնել էր, որ Ժնևում տեղի ունեցած բանակցությունները մտել են փակուղի։