1921թ.-ի փետրվարին Լոռու մարզի Շնող գյուղում հաստատվել են խորհրդային կարգեր: Նույն թվականին գյուղի կենտրոնական հրապարակում, որ այսօր էլ շատերը ,մեյդանե են անվանում, կառուցվեց խորհրդային կարգերի հաստատման համար նահատակված Ներսես Բաբայանի և Աբգար Ոսկանյանի մահարձանը:
100 տարի առաջ բացվեց Շնողի բժշկական կայանը: Շնողնեցու առողջության պահպանմանը տարբեր տարիներին ծառայություն մատուցած բժիշկներ՝ Գրիշա Շահլամյանի, Արտավազդ Մաչյանի, Արտեմ Մնացականյանի, Ժենյա Գևորգյանի, Գառնիկ Շիրվանյանի, Գառնիկ Ազարյանի, Մարիա Ղազազյանի, Յուլյա Անտոնյանի աշխատանքային հաջողությունները պատվախնդրությամբ են շարունակում Հերմինե Առաքելյանը և Կարինե Սահակյանը:
1953-61թթ. բեղմնավոր գործունեության համար ժամանակին ,Պատվավոր շնողնեցիե տիտղոսին տիրացած Գառնիկ Շիրվանյանը 1961թվականից ակտիվ բժշկական գործունեություն է ծավալել Վանաձորում: Այստեղ արդեն ճանաչված բժիշկներ են Շնողում ծնված նրա զավակները՝ Իվան և Արմեն Շիրվանյանները: Տարիներ շարունակ տարեց շնողնեցիները իրենց հիշողության մեջ պահպանել են նրանց մոր, գյուղի կրթական գործում լուսավոր հետք թողած Արմենուհի Մովսիսյանի կերպարը:
․․․Անուրանալի են գյուղի միջին բուժանձնակազմի՝ Ղուշիկ Մելիքսեթյանի, Ռոզա Բաբայանի, Զինա Ավետյանի, Նինա Մեհրաբյանի, Ռիմա Ալիխանյանի, Ջեյրան Նորեկյանի, Լուսյա Հոբոսյանի, Հասմիկ Մարտիրոսյանի և շատ ուրիշների նվիրումն ու վաստակը:
1921թվականին են ծնվել գյուղի պատմության մեջ լուսավոր հետագիծ թողած այրեր՝ Երվանդ Բարսեղի Գևորգյանը, Արփիկ Արտուշի Թամազյանը, Գեորգի Արտուշի Ղումաշյանը, Էդուարդ Աբգարի Մելիքսեթյանը, Հասմիկ Բագրատի Մեհրաբյանը, ...
Վաղարշակ Ղորխմազյան
Նկարում՝ Գառնիկ Շիրվանյան /1924-2009թթ․/