Երգչուհի Բրիթնի Սփիրսը կարող էր զրկվել կյանքն ինքնուրույն ղեկավարելու իրավունքից դեմենցիայի (ձեռք բերովի թուլամտություն) պատճառով: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին լրագրող Մոբին Աժարը պատմել է BBC- ի «Հակատամարտություն Բրիթնիի համար» նոր ծրագրում: Երկրպագուները պնդում են, որ 39-ամյա Բրիթնի Սփիրսին, որն արդեն 13 տարի իր հոր խնամակալության ներքո է գտնվում, տկարամտություն են վերագրվում:
«Նա բուժվում է դեմենցիայի դեմ: Բայց տկարամտություն ունեցող որևէ անձ հիվանդ չի գնում համաշխարհային շրջագայությունների, շոուներ չի ցուցադրում Վեգասում, չի պարում բեմի վրա», - ֆիլմում նշել է Սփիրսի երկրպագու Հեյլին՝ մատնացույց անելով առցանց հայտնված փաստաթղթերը, որոնք, իբր, ստորագրել է երգչուհու հայրը:
Դրանցում նշված է, որ տկարամտությունը կարող է դառնալ արտիստի նկատմամբ խնամակալության հաստատման պատճառ:
«Կա ենթադրություն, որ նա տկարամտություն չունի, բայց խնամակալները հայտարարեցին դրա առկայության մասին, քանի որ ցանկանում են երկարացնել խնամակալությունը», - ենթադրում է լրագրողը:
Ջեյմի Սփիրսը 2008թ․ իրավունք ստացավ զբաղվել դստեր ֆինանսներով և սահմանափակել նրա սոցիալական շրջապատը: Դատարանն այս որոշումը կայացրեց երգչուհու հոգեկան առողջության պատճառով:
2020թ․ օգոստոսին Սփիրսը պահանջեց հեռացնել իր հորը գործերի կառավարումից և փոխարինել խնամակալին՝ իր անձնական կյանքի վերահսկողությունը փոխանցելով ժամանակավոր խնամակալին ՝ մենեջեր Ջոդի Մոնտգոմերիին: Նա խնդրեց իր կարիերան վստահել Bessemer Trust ֆինանսական ընկերությանը: Ընկերությունը նշանակվեց որպես խնամակալ, բայց Ջեյմի Սփիրսին չեն արգելել «հետևել» դստերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 23-ին Բրիթնի Սփիրսն անձամբ առաջին անգամ ցուցմունք կտա Լոս Անջելեսի դատարանում ՝ իր խնամակալության գործով: