Yle պարբերականի փոխանցմամբ՝ Ֆինլանդիայում գրանցվել է առնվազն տասը մահվան դեպք, որոնք կապված են անհայտ թմրամիջոցի հետ: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, ֆիննական Թուրկու քաղաքում մահվան հինգ դեպք է գրանցվել:
«Այսքան կարճ ժամանակահատվածում մի քանի երիտասարդների մահը հիմք է տալիս կասկածելու, որ այժմ բացառիկ վտանգավոր թմրանյութ է տարածվում Տուրկուի երիտասարդների շրջանում», - հայտնել է ոստիկանության խոսնակ Յարի Ռիալին:
Բացի այդ, Հելսինկիում եւս հինգ դեպք է գրանցվել, հայտնում է Turun Sanomat պորտալը: Ներկայումս չի հաստատվել, թե որ նյութի հետ են մահերը կապված։