Երևանի հրաձգության մասնագիտացված մարզադպրոցում անցկացվեց աշխարհահռչակ հրաձգուհի, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ առաջնությունների բազմակի ոսկե մեդալակիր և ռեկորդակիր Զինաիդա Սիմոնյանի ավանդական հուշամրցաշարը:
Օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից հաղթող դարձան Վրեժ Թորոսյանը և Ալլա Պողոսյանը:
Օդամղիչ ատրճանակ մրցաձևում է հանդես եկել Զինաիդա Սիմոնյանը: Այդ կարգում առաջինն էին Նորայր Առաքելյանն ու Էլմիրա Կարապետյանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Վազող թիրախ մրցաձևում լավագույն էին Հովհաննես Մարգարյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Հուշամրցաշարի եզրափակիչին ներկա էր և մրցելույթներին հետևեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին շնորհեց ՀԱՕԿ–ի բարձրագույն պարգևը՝ ոսկե շքանշան: