f

Անկախ

ՀՀ ԱԺ-ն քննարկել է զորակոչից խուսափողների համաներման հնարավորությունը


Առաջարկվում է համաներում հայտարարել զինծառայությունից խուսափած եւ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող տղամարդ քաղաքացիների համար: Այս մասին մայիսի 4-ին ՀՀ ԱԺ նիստին «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած, ուսումնական հավաքներից կամ մոբլիլիզացման զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրինագծի քննարման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը որոշել է համաներում հայտարարել: Այսպիսով, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ որոշեց ընտրությունների նախօրեին տրամագծորեն հակառակ վերանայել իր տեսակետը:

«Նախագիծը մասնավորապես, առաջարկում է համաներում հայտարարել 27 տարեկան անձանց, 35 տարին լրացած պահեստազորի սպաների, ովքերը խուսափել են զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ուսումնական հավաքներից կամ բանակի զորակոչից մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ, դատապարտված ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց, եւ ովքեր մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը կամավոր կվերադառնան հանրապետություն եւ կներկայանան քննչական մարմիններ»,- բացատրեց Հովհաննիսյանը:

Նախագծով առաջարկվում է նաեւ համաներում հայտարարել եւ պատժից ազատել այն անձանց, ովքեր ավելի վաղ դատապարտվել էին ազատազրկման, նրանց, ում նկատմամբ պատիժ պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, նրանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման հետ կապ չունեցող պատժի:

«Նաեւ առաջարկվում է համաներում հայտարարել եւ դադարեցնել պատժի կրումը պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ»,- եզրափակեց փոխնախարարը:

Ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ համաներումը 5433 մարդ կներառի:

Հայաստան Ազգային ժողով

Այլ հոդվածներ հեղինակից

Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում «Սպուտնիկ V»-ի արտադրության հարցը. Լավրով
Հայաստանի տարբեր հատվածներում 15 դպրոցի և 9 մանկապարտեզի մոդուլային շենքեր կկառուցվեն. Ցանկը հայտնի է
Լավ չի, որ մարդն արտահայտվում է այնպես, որ հետո սկսենք մտածել՝ ինչ է նկատի ունեցել. Ալումյանը՝ Փաշինյանի ներկայացուցչին
Դերասան-խելագարի ճիչերը և մեր անելիքը. Գեղամ Նազարյան
՛՛Հրապարակ՛՛․Մենք մատաղի գառներ չենք, չենք սպասելու , որ մեզ մատաղի գառի պես մորթեն
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի միջկառավարական հուշագիր
Սերգեյ Լավրովն Արա Այվազյանին հրավիրեց այցելել Ռուսաստանի Դաշնություն
Տարակուսած եմ. Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը
Վրացի հոգևորականները ծեծել են վանքը Ադրբեջանին «վաճառած» նախկին ԱԳՆ աշխատակցին
Մայիսի 5-ից 6-ը բացահայտվել է հանցագործության 73 դեպք
՛՛Հրապարակ՛՛․ԱԽ քարտուղարը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին անվանեց դավաճան,հողատու, կապիտուլյանտ, բայց չկարողացավ հիմնավորել
Հայ գրողները ներկայացված են Եվրոպական միության գրական մրցանակի. ԿԳՄՍՆ
Մարդու իրավունքների պաշտպանը բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման մասին կառավարության որոշման հարցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան
Համաշխարհային բանկը շուրջ 3,7 մլն դոլար է հատկացնում պատերազմից տուժած արցախցիներին օժանդակելու ծրագրերի համար
Ամառային զորակոչը կանցկացվի մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը
Դուք , որ 44 օր պատերազմը հաղթելու ստերով մեզ կերակրում էիք, պատվաստումն ի՞նչ է, որ չստեք։
Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ՝ տնտեսական աճի տեմպը կարագանա. Փաշինյան
Ինչու՞ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. ՀՀ օմբուդսմենը դժգոհ է
Տաքսիների համար կարող են հատուկ նշաններ թողարկել, որով կտեղեկացվի, որ տվյալ վարորդը պատվաստված է
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում
Օմբուդսմեն. Միջազգային կազմակերպությունների լռությունը իրավունքների զանգվածային խախտումների հանգեցրեց
Ընթանում է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը
ԼՀԿ-ն մշակել է հայտարարության տեքստ՝ բացառելու համար քարոզարշավի ընթացքում հանրային խոսքին անհարիր դրսևորումները
Տան դիմաց վիճել է տանտիրոջ և նրա որդու հետ, ապա դանակով հարվածել տանտիրոջ որովայնին. ՔԿ
«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի
Ավելին
Ավելին