Հրթիռային հարվածի է ենթարկվել Բալադ քաղաքում գտնվող իրաքյան ռազմական բազան, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքեր: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ գործակալության՝ առնվազն երեք հրթիռ է ընկել բազայի տարածքում: Զոհերի և ավերածությունների մասին դեռ չի հաղորդվում: