f

Անկախ

Արդարադատության նախարարությունը և ԵՊՀ եվրոպական լեզուների ֆակուլտետը համագործակցության հուշագիր են կնքել


Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փաստաթուղթն իրենց ստորագրությամբ վավերացրել են արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Քրիստիննե Գրիգորյանը և ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը։

Հուշագրի նպատակը  Նախարարության կողմից  նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումների կազմակերպման և արդյունքների գնահատման աշխատանքների արդյունավետության բարձրացումն է՝ այդ գործընթացում ներգրավելով նշված ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի ներուժը:

Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել այս նախաձեռնությունը և ընդգծել, որ  Կառավարությունը կարևորում է նոտարական թարգմանիչների որակավորման գործընթացն այնպիսի մակարդակով անցկացնելը, որ ստուգման արդյունքում ընտրվեն բարձր  որակավորում ունեցող մասնագետներ։

Գևորգ Բարսեղյանը ևս կարևորելով հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը՝ նշել է, որ ֆակուլտետը կօգտագործի իր վիթխարի մասնագիտական ներուժը այս նախաձեռնությունը պատվով կյանքի կոչելու համար։

Ի թիվս այլնի՝ Հուշագրով նախատեսվում է, որ  Նախարարությունը, Ստուգումների կազմակերպման և արդյունքների գնահատման աշխատանքներում փորձագետի ներգրավման անհրաժեշտության դեպքում, դիմելու է ԵՊՀ համապատասխան  ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոն, վերջինս ներկայացնելու է համապատասխան մասնագետների/փորձագետների թեկնածուներ:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն ԵՊՀ

Այլ հոդվածներ հեղինակից

Ռաֆայել Նադալը պարտվել է Ալեքսանդր Զվերևին
«Փաստ»․ Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ է հարձակվում ԼՀԿ-ի վրա
«Հրապարակ»․ Խափանված օդանավի դետալն արդեն հայթայթել են
«168 ժամ»․ Փաշինյանի համար կարևորը ոչ թե պետությունն է, այլ իշխանությունը․ նա իրագործում է իր «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը
«Հրապարակ»․ Փաշինյանը ուզում է թուլացնել Տեր-Պետրոսյանի...
«Հրապարակ»․ Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը
՛՛Հրապարակ՛՛.Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել
«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան
Օրենսդրական կարգավորումների պատճառով քաշքշուկի մեջ հայտնված Կարեն Կիրակոսյանը Պաշտպանի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովման հերթացուցակում
Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ Նաիրի Սաղաթելյանին
«Իմ քայլը» իշխող դաշինքը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատեց փոփոխությունները Ընտրական օրենսգրքում
Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս
«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում
Երեւի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը. Էլինար Վարդանյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը
Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ Ազգային Համաձայնության կառավարությունը. Արմեն Դարբինյանը ցանկ է հրապարակել
Արման Թաթոյանի՝ հրաժարական տալու մասին լուրերը ճիշտ չեն. ՄԻՊ աշխատակազմ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V»-ն դուրս է եկել ճանապարհից, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. Կա զոհ
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Վստահեցում. Իշխանությունը բուհերը հսկողության տակ առնելու նպատակ չունի
Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 18 մարդու մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է դատարան
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել
Ավելին
Ավելին