Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը քաղաք Երևանում է։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում Արթուր Թովմասյանն ընդլայնված կազմով հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Քննարկվել են նախատեսվող հանդիպումների օրակարգը, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ այցելության նպատակները։
Հանդիպմանը ներկա էր նաև Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։
Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ մայիսի 4-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 1915թ․Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը։
Նույն օրը պատվիրակության անդամներն այցելել են նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել արցախյան Առաջին (1991-1994թթ.), 2016թ. Ապրիլյան և 2020թ. Աշնանային արյունոտ պատերազմներում հերոսացած հայորդիների հիշատակին։