f

Անկախ

Պետությանը պատճառվել է շուրջ 116 միլիոն 286 հազար դրամի վնաս․ ոստիկանության նոր բացահայտումը


Քրեական ոստիկանության ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել, որ բնական հանքաքարերի ձեռքբերմամբ, ներմուծմամբ, վերամշակմամբ և արտահանմամբ զբաղվող, Հայաստանում գրանցված մի ընկերության տնօրինությունը հարկման հիմք հանդիսացող հաշվետվություններում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելով՝ չի վճարել առանձնապես խոշոր չափերի հարկեր Ոստիկանությունից Անկախին հայտնում են, որ մասնավորապես՝ հիշյալ ընկերության և ՌԴ գրանցված գնորդ ընկերության միջև 2017 թվականի դեկտեմբերից 2019 թվականի մարտ ամիսների ընթացքում կնքված ընդհանուր՝ 273 միլիոն 700 հազար դրամին համարժեք 39 միլիոն 290 հազար ռուբլու ապրանքների մատակարարման պայմանագրեր ունենալու պայմաններում Հայաստանում գրանցված ընկերությունը Ռուսաստան է արտահանել և իրացրել ընդամենը 126 միլիոն 246 հազար դրամ ինվոյսային արժեքով ապրանք, սակայն իր բանկային հաշիվներին 2018 թվականի սեպտեմբերից 2019 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանում գրանցված ընկերության կողմից փոխանցվել են 572 միլիոն 46 հազար դրամին համարժեք՝ 1 միլիոն 25 հազար եվրո և 21 միլիոն 621 հազար դրամին համարժեք՝ 45 հազար դոլար:

Պարզվել է նաև, որ 2018 թվականի նոյեմբերին Հայաստանում գրանցված ընկերության հաշվից 21 միլիոն 892 հազար դրամ է փոխանցվել ընկերության արտադրության գծով տնօրենին, որը այն օգտագործել է անձնական նպատակներով, իսկ ընկերության 20 աշխատակիցներ 2018-2021 թվականների ընթացքում, բացի ձևակերպված աշխատավարձից, ստացել են նաև ամսական վարձավճարներ, որոնք հաշվապահական ձևակերպում չեն ստացել:

 

 

Հիշյալ ապօրինությունների հետևանքով Հայաստանում գրանցված ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը կազմում է շուրջ 116 միլիոն 286 հազար դրամ։

Միաժամանակ փաստական տվյալներ են ստացվել, որ նույն ընկերության տնօրինությունը, վերը նկարագրված հանցագործության կատարման առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելու արդյունքում ուղղակի առաջացած հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը՝ շուրջ 116 միլիոն 286 հազար դրամը փոխարկելու, դրա հանցավոր ծագումը թաքցնելու դիտավորությամբ, առանձնապես խոշոր չափերով պարտավորություններ առաջացնող, բովանդակությամբ կեղծ վճարային փաստաթղթեր կազմելու և իրացնելու միջոցով, իբր ստացվելիք ապրանքների դիմաց օվշորային գոտում գրանցված մի ընկերության հաշվեհամարին տարբեր ժամանակահատվածներում փոխանցել է խոշոր չափի գումարներ, ինչով տնօրինել է հանցավոր գործունեության արդյունքում ստացված շուրջ 116 միլիոն 286 հազար դրամը:

Դեպքերի առթիվ ՔՈԳՎ-ում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Տեսանյութեր ՀՀ Ոստիկանություն չարաշահում

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին