Անցած մեկ օրվա ընթացքում Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի 357 229 նոր դեպք: Երկրում ամբողջ համաճարակի ընթացքում վարակվածների թիվը գերազանցել է 20 միլիոնը և հասել 20 282 833-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այդ մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
Կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացությունների թիվը 24 ժամվա ընթացքում ավելացել է 3449-ով՝ կազմելով 222 408:
Վերականգնվածների թիվը մեկ օրում աճել է 320289-ով և հասել 16 613 292-ի:
Օրեր առաջ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել էր, որ երկիրը կորոնավիրուսի փոթորիկ է ապրում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը կորոնավիրուսի հնդկական շտամի նմուշ է խնդրել: