f

Անկախ

«Այդ տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ…եղբա՛յր, ի՞նչ ես ուզում մեզանից, գնա ապրի քո կյանքով». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին. Առավոտ


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից իր նախկին թիմակցին՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանին Մամուլի ազատության օրով լուրջ մեղադրանքներ հնչեցրեց:

Անդրադառնալով պատգամավորի ելույթին՝ նա ասաց. «Այսօր կանգնել առաջնագծից են խոսում: Բա 30 տարի որ առաջնագիծ էին թալանում ու դղյակներ կառուցում փարիզներում ու հռոմներում, խի՞ չէիք խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտից ձեր փայն էլ շպրտում էին, դուք էլ ձեր տներն էիք առնում, բա ինչի՞ չէիք խոսում: Որովհետեւ մամուլի ազատության օրը այսօր չի ստեղծվել: Շատ վաղուց է ստեղծվել:

Իսկ դուք այդ մամուլի ազատությունից օգտվելու համար առավոտ, կեսօրին, երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից եւ մարմիններից: Մենք ձեզ էլ ենք տվել ազատություն, բայց դուք չեք ուզում այդ ազատությունը, որովհետեւ  ազատությունը նաեւ պատասխանատվություն է, որովհետեւ կերակրատաշտը ձեզ համար ավելի կարեւոր է, քան մամուլի ազատությունը»:

Այս առնչությամբ Թագուհի Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում Փաշինյանին «վերադարձրեց» իր մեղադրանքներն ու քննադատությունը. «Բավական է անընդհատ մարդկանց վարկաբեկել: Այսպես հեռվից ասում է՝ 30 տարի թալանել են, թալանածից փայ են տվել, տներ եք առել…Եթե դուք ինձ նկատի ունեք, հարգելի պարոն վարչապետ, առել եմ, տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ: Ինչքան երեխա կունենամ, այդքան տուն եմ գնելու, ես դա բոլորին կարող եմ հայտարարել: Պլանավորել եմ առաջիկայում երրորդ երեխան ունենամ, երրորդ տունն եմ առնելու: Որեւէ մեկը թող չանհանգստանա: Ի դեպ, իմ բնակարաններից երկուսից մեկն առել եմ հետհեղափոխական Հայաստանում, այսինքն, ստացվում է, որ ի՛ր իշխանության օրոք  եմ առել: Բոլոր իմ բնակարաններն առել եմ վարկով, բոլորի պատմությունները հայտնի են:

Նա այնքան անփաստարկ է խոսում եւ այնքան ամոթ է, որ վարչապետը մտնում է այսքան ճղճիմ թեմաների մեջ, որ ինձ համար առնվազն տարակուսելի է: Դու  տեսնում ես չէ՞ երբ են գնվել այդ բնակարանները, երբ են մարվել վարկերը, ինչ միջոցներով, դու դա տեսնում ես: 2,5 տարի քո ԱԱԾ-ն, քո ոստիկանությունը հետեւողականորեն գոնե իմ մասով մանրազնին ուսումնասիրել են իմ կենսագրությունը: Ի՞նչ ես գտել՝ ոչ մի բան, եղբա՛յր, ի՞նչ ես ուզում, դու գնա ապրի քո կյանքով:

Ի՞նչ ես ուզում մեզանից, անընդհատ դու պիտի տանես անձնական դա՞շտ: Այս ի՞նչ մոտեցում է, չեմ հասկանում այս իշխանության այս գործելաոճը: Դու իշխանության ներկայացուցիչ ես, դու ընդդիմադիր պատգամավոր չես, «Հայկական ժամանակի» խմբագիր չես, դու մարդ ես, որն ունի պետական լծակներ եւ ցանկացած բերանից արտահայտված խոսք, պիտի անհերքելի ապացուցվի եւ վերածվի քրեական գործերի»:

 

Թագուհի Թովմասյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

«Հրապարակ»․ Մակունցը սպասում է խորհրդարանի արձակմանը
՛՛Հրապարակ՛՛.Ընդդիմությունը որոշել է դաշտում լյուստրացիա անել
«Փաստ»․ Փաշինյանը խոս­տա­ցել է գո­նե մեկ արևմ­տա­մետ ուժ անց­կաց­նել խորհր­դա­րան
Օրենսդրական կարգավորումների պատճառով քաշքշուկի մեջ հայտնված Կարեն Կիրակոսյանը Պաշտպանի աջակցությամբ ընդգրկվել է ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովման հերթացուցակում
Մեղադրանք է առաջադրվել ՀՅԴ անդամ Նաիրի Սաղաթելյանին
«Իմ քայլը» իշխող դաշինքը երկրորդ եւ վերջին ընթերցմամբ հաստատեց փոփոխությունները Ընտրական օրենսգրքում
Միքայել Մինասյանը նամակ է հրապարակել. Հիմա ես ամեն ինչ թույլ եմ տալիս
«Հայրենիք»-ն ու ՀՀԿ-ն սկսում են համատեղ ակցիաները. բաց նամակներ կփոխանցվեն դեսպանատներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցերին
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատեւ արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում
Երեւի պատերազմն էլ է կառավարվել «վոյս մեսիջներով», որի հետեւանքով հանձնել եք Շուշին եւ Հադրութը. Էլինար Վարդանյան
Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստը Սերժ Սարգսյանը տեսնում է առաջին անգամ. 3-րդ նախագահի գրասենյակ
Սահմանադրական դատարանը հրապարակել է ՄԻՊ դիմումի հիման վրա կայացրած որոշումը
Ահա այսպիսի տեսք կարող է ունենալ Ազգային Համաձայնության կառավարությունը. Արմեն Դարբինյանը ցանկ է հրապարակել
Արման Թաթոյանի՝ հրաժարական տալու մասին լուրերը ճիշտ չեն. ՄԻՊ աշխատակազմ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին «Honda CR-V»-ն դուրս է եկել ճանապարհից, գլորվել ձորը և հայտնվել «Կարկառ» գետում. Կա զոհ
Վահագն Վերմիշյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
Վստահեցում. Իշխանությունը բուհերը հսկողության տակ առնելու նպատակ չունի
Զարթոնք գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով 18 մարդու մեղադրանք է առաջադրվել․ գործն ուղարկվել է դատարան
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ երբ այդ պատմությունը շուռ տված է ներկայացվում, ապա այն սկսում է պարբերաբար կրկնվել
Վահրամ Դումանյանը նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
Հոդվածների/հրապարակախոսական տեքստերի մրցույթ՝ «Այլ Երևան» ծրագրի շրջանակում
Հանդիպել եմ Սերժ Սարգսյանի հետ՝ առաջարկելով ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով, բայց դա մերժվեց․ Տեր-Պետրոսյան
Առաջարկվում է արգելել սահմանային շերտում առանց թույլտվության տեսալուսանկարահանող սարքերի կիրառումը
Արցախում հայ և ռուս բժիշկները կատարել են կոնքազդրային հոդի և ծնկահոդի էնդոպրոթեզավորում
Ավելին
Ավելին