f

Անկախ

Ոստիկանության քրեականի նոր պետը գաղտնի շտաբ է ստեղծել՝ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու համար


Թեև նախընտրական քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, սակայն իշխանություններն արդեն լծվել են վարչական ռեսուրսի կիրառմամբ Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ ապահովելու գործին։ NEWS.am–ի աղբյուրների պնդմամբ՝ այս օրերին Փաշինյանի օգտին նախընտրական քարոզչություն է իրականացնում և կոնկրետ համայնքներում  գաղտնի շտաբային աշխատանքներ համակարգում ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության պաշտոնյային այդ գործում աջակցում է եղբայրը՝ «ԷՄ ՋԻ» սուպերմարկետների ցանցի գործադիր տնօրեն Արսեն Վարդանյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝  ծնունդով վարդենիսցի եղբայրները ստանձնել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում և Վարդենիս համայնքում Փաշինյանի համակիրների հավաքագրման և ընտրողների ցուցակներ կազմելու պատասխանատվությունը։

Նշենք, որ Վարդան Վարդանյանը կարիերայի  թռիչքաձև  աճ է ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։ Վարդանյանը  իշխանափոխությունից հետո մինչև 2020թ. հունվարը զբաղեցրել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի պաշտոնը, որից հետո պաշտոնանանկ է արվել և 6 ամիս մնացել ոստիկանության կադրերի ռեզերվում, ապա 2020թ. հունիսին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը: Վարդանյանը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի պաշտոնին է նշանակվել 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրման օրը։ Մեզ հայտնի դարձավ, որ ընտրություններից առաջ իշխանությունների օգտին աշխատելու համար Վարդան Վարդանյանն իր նվիրվածություն է հայտնում Փաշինյանին՝  ոստիկանության համակարգում վերականգնվելու, ապա նաև նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար։ Իսկ նրա գործարար եղբայրը Փաշինյանին աջակցելով հույս ունի առանց վարչարարական խոչընդոտների ընդլայնել իր բիզնեսը։

Ուշագրավ է, որ եթե նախկինում ընտրություններից առաջ ակտիվանում էին քրեական հեղինակություններն ու թաղային խմբավորումները, ապա այս անգամ իշխանությունները որոշել են իրենց վերարտադրությունը կազմակերպել ուժային կառույցների՝ այս դեպքում ոստիկանության միջոցով։

Նշենք, որ «ՀՀ ընտրական օրենսգիրքն» արգելում նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել ուժային կառույցների, այդ թվում ոստիկանության ծառայողներին։ Իսկ ոստիկանության կարգապահական կանոնագրքով էլ ոստիկանության ծառայողը պարտավոր է՝ նյութապես կամ այլ միջոցներով չսատարել որևէ քաղաքական կուսակցության։ Էթիկայի հիշյալ կանոնի խախտումը կարող է առաջ բերել օրենքով նախատեսված կարգապահական պատասխանատվություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը լծվել է Նիկոլ Փաշինյանի օգտին ձայներ հավաքելու գործին:

Մասնավորապես մարզային եւ քաղաքային ոստիկանության բաժանմունքները բացում են տվյալ բնակավայրի՝ հեղինակություն վայելող անձանց (գործարար, ուսուցիչ, դպրոցի տնօրեն եւ այլն), անձնական գործերը, կապվում են նրանց հետ եւ ասում, որ կա պահանջ, որ գալիք ընտրություններին պետք է աշխատեն վարչապետի օգտին եւ ապահովեն ձայների անհրաժեշտ քանակ:

Մեր տեղեկություններով՝ ցուցումը տրվել է ոստիկանության ղեկավարության կողմից, եւ ոստիկանները համատարած լծվել են այս գործի իրականացմանը: Խմբագրություն զանգահարած քաղաքացիները, որոնք չցանկացան իրենց անունները  հրապարակել, պնդում են, որ ունեն իրենց ասածն ապացուցող ձայնագրություններ:

Վարդան Վարդանյան ՀՀ Ոստիկանություն արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին