f

Անկախ

Վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացը


Վրաստանն Ադրբեջանի հետ 480 կմ երկարությամբ ընդհանուր պետական սահման ունի, որի մեկ երրորդը դեռևս դելիմիտացված չէ:

Ադրբեջանա-վրացական սահմանի դելիմիտացիայի գործընթացը շարունակվում է, սակայն հանձնաժողովների նիստերի կայացումը պայմանավորված է համավարակի հարուցած իրավիճակով: Այս մասին, ինչպես հաղորդել է РИА Новости-ն,  հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը:

Վրաստանն ու Ադրբեջանը սահմանի մի քանի վիճելի հատվածներ ունեն, որոնք մինչ այժմ համաձայնեցված չեն: Դրանցից մեկում է գտնվում VI դարի Դավիդ-Գարեջի վանական համալիրը, որի մի մասին հավակնում է ադրբեջանական կողմը:

«Ադրբեջանա-վրացական սահմանի դելիմիտացիան ընթանում է: Պատվիրակությունները տարբեր ձևաչափերով մտքեր են փոխանակում: Սակայն հանձնաժողովների նիստերի անցկացումը կախված է այն իրավիճակից, որ առաջացրել է համավարակը»,- հայտնել է լրագրողներին Խալաֆովը:

2019 թվականի ապրիլին վրաց-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակը սրվել է: Այն ժամանակ ադրբեջանցի սահմանապահները մի քանի օր փակեցին վրացական Ուդաբնո վանք տանող ճանապարհը, որը սահմանի չհամաձայնեցված հատվածում գտնվող հնագույն վրացական քարանձավային Դավիդ-Գարեջի վանական համալիրի մի մասն է:

Ութ տարվա ընդմիջումից հետո՝ 2020 թ. մայիսին, վերսկսեց աշխատանքները վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի համատեղ հանձնաժողովը: Այդ աշխատանքները սկսվել են 1996 թ.:

Վրաց-ադրբեջանական սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 480 կմ, որից համաձայնեցված է 314 կմ-ը:

Աղբյուրը՝ sputnik-georgia.ru

 

Տարածաշրջան Վրաստան Ադրբեջան սահմանի դելիմիտացիա

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին