f

Անկախ

Նկարչուհին, որ միաձուլում է արվեստն ու մետաքսը


Գոհարի շարֆերը չկրկնվող են, աննկարագրելի գեղեցիկ, ոգեշնչող։ Դրանք պարզապես ամենօրյա աքսեսուար չեն, այլ արվեստի յուրահատուկ գործեր։ Նրա ստեղծած բրենդն այդպես էլ կոչվում է՝ «Art on silk» (արվեստ՝ մետաքսի վրա)։

Նկարչուհի Գոհար Սարգսյանն արդեն երեք տարի է, ինչ զբաղվում է շարֆերի ստեղծմամբ։ Նուրբ մետաքսի վրա նա պարզապես ստեղծագործում է՝ չմտածելով կոմերցիոն կողմի մասին։ Սա իր համար բիզնես չէ, այլ արվեստ, որը, սակայն, վաճառվում է, ինչպես արվեստի ցանկացած գործ, երբ մարդ ցանկանում է ունենալ այն։

«Դրանք էքսկլյուզիվ են, մարդը կարող է ոչ միայն կրել, այլև շրջանակի մեջ դնել ու կախել պատից։ Քանի որ դրանք չափազանց արտիստիկ են, մարդուն հնարավորություն են տալիս նաև օգտագործման բազմազան տարբերակներ ընտրել՝ օգտվելով իր երևակայությունից»։

Կտորի, մասնավորապես մետաքսի վրա նկարած շարֆերն այսօր շատ տարածված են, դրանք կոչվում են բատիկա, բայց Գոհարի շարֆերը բատիկա չեն։

«Բատիկան հատուկ տեխնիկա է, դա նախապես մշակում են, շրջանակները նախապես գծում, ներկը լցնում գծերի մեջ և այլն։ Եվ քանի որ տեխնիկան նույնն է, ըստ իս՝ բոլոր բատիկաներն ինչ-որ կերպ իրար նման են։ Իսկ ես ուղղակի նկարում եմ, ինչպես կնկարեմ թղթի վրա։ Պարզապես թղթի փոխարեն մետաքսն է»։

Վերջերս Գոհարի շարֆերից մեկը հայտնվել է նորաձևության հանրահայտ «Վոգ» (VOGUE) ամսագրի էջերին։ Լուսանկարիչ Լիանա Գրիգորյանը, որը Գոհարի շարֆերի յուրօրինակ լուսանկարների շարք է ստեղծել, լուսանկարներից մեկը, որտեղ շարֆը կրում է մոդել Վալենտինա Դավիթավյանը, ուղարկել է «Վոգ», և այն տպագրվել է։

Գոհար Սարգսյանի շարֆերը ներկայացված են «5Concept» հայ դիզայներական հագուստի խանութ-սրահում։

Գոհարի նկարները նույնպես չկրկնվող են ու ազդեցիկ։ Այնտեղ մարդն է, նրա հոգեբանությունը, բնավորությունը, էությունը։ Ասում է՝ նկարչությունը մի հետաքրքիր տարածություն է, որտեղ բառերն ավելորդ են։ 

«Ընդհանուր առմամբ արվեստում ինձ հետաքրքրում է մարդը, մարդն իր հոգևոր, միստիկ դաշտով, որը չի երևում, զգացական է։ Ինձ հետաքրքրում է նաև դիմանկարը, որտեղ կարող եմ ցույց տալ մարդու ներքին ուժը, էներգիան։ Վերջերս իմ նկարներում մարդկային խմբեր են։ Չգիտեմ ինչու է այդպես ստացվում։ Կարծես մարդիկ միավորվել են ու ինչ-որ հարցեր են փորձում լուծել։ Համենայնդեպս, ես մարդկանց համախմբվածության կարիքն եմ զգում»։

Գոհարն ասում է՝ պետք է նկարես անկեղծ, առանց տեխնիկայի ու էֆեկտների հետևից  շատ ընկնելու, հակառակ դեպքում ասելիքդ տեղ չես հասցնի։

«Նկարելուց առաջ ես մի քանի օր փորձում եմ  իմ էներգետիկ դաշտը մաքրել, շատ ինֆորմացիա դրսից  չվերցնել, փակվել ինքս իմ մեջ, ստեղծել դրական, մաքուր էներգիա և դրանից հետո մաքուր թղթին հանձնել իմ զգացածը»։

Մի նոր շարք ունի, կոչվում է «Դիտորդները»։ Դրանք դիմանկարներ են, որոնք ստեղծվում են մշակութային որևէ միջոցառման կամ ցուցահանդեսի ժամանակ։

«Երբ մարդի գալիս են, մի սեղան ու մի աթոռ ունեմ, մարդը նստում է, ես 3-4 րոպեում նկարում եմ պորտրետը ապակու վրա, հետո թուղթը դնում եմ նկարած ապակու վրա։ Քիչ անց թուղթն ապակուց պոկում եմ։ Բոլորն անհամբեր սպասում են, թե ինչ է ստացվել թղթի վրա, դա է վերջնական պատկերը։ Սա իմ մշակած տեխնիկաներից է»։

Բացի նկարչությունից ու շարֆերից, Գոհարը զբաղվում է նաև վիդեոարտով, որը վիզուալ արվեստի ճյուղ է։ Կարճ վիդեոտեսանյութի մեջ խտացված է արվեստի ժամանակակից լեզուն։

«Իմ առաջին վիդեո արտը կոչվում է «Ելք», դա անիմացիայի և վիդեոյի խառնուրդ է, որը ցույց է տալիս մարդու անընդհատ փոխակերպումները։ Առհասարակ, այս մեդիան ինձ շատ է դուր գալիս և ուզում եմ այն զարգացնել։ Հիմա մարդիկ ուրիշ դաշտում են, թվային դարաշրջան է, և պետք է նաև նոր մեթոդներով տեղ հասցնես ասելիքդ»։

Գոհարի հայրը վաստակավոր նկարիչ Արարատ Սարգսյանն է, եղբայրը՝ հայտնի տաղանդավր նկարիչ Արշակ Սարգսյանը։ Այդ միջավայրն, անշուշտ, իր ազդեցությունն է թողել Գոհարի՝ արվեստի ընկալումների վրա։ Բայց ի վերջո, նա գտել է իրենը։ Դա նկարչությունն է, անկեղծ նկարչությունը։

Կանանց միամսյակը չշրջանցելով՝ խոսում ենք նաև կնոջ մասին։ Այս թեման նույնպես Գոհարի մոտ չափազանց հետաքրքիր ու լայն ընկալում ունի։

«Ինձ համար կարևորը մարդն է, նրա հոգին, մարդկային էությունը, հատուկ չեմ կենտրոնանում սեռի վրա։ Մեկ-մեկ ինձ հարցնում են՝ դու ֆեմինի՞ստ ես։ Ես չեմ հասկանում դրա իմաստը։ Ես պարզապես գիտեմ, որ ի սկզբանե բնությունը կնոջ մեջ շատ հզոր ուժ է դրել, կնոջն է վստահել իր շարունակությունը, երեխաներին դաստիարակելու առաքելությունը, և առանց կնոջ ուժի տղամարդն ուղղակի մի երեխա է։ Այս առումով կնոջ վրա նաև մեծ բեռ ու պատասխանատվություն կա, դրա հանար կինը միշտ պետք է զարգանա, իմաստուն ու խելացի լինի, որպեսզի կարողանա այդ ամենը ճիշտ ուղու վրա դնել։ Կնոջ սիրուց շատ բան է կախված։ Ընդհանուր սիրո մասին եմ ասում, մարդկային սիրո։ Կինը պետք է ընկալի իր այդ սիրելու ուժը, միշտ հիշի, որ ինքը մայր է և պետք է պատրաստ լինի այդ մեծ սերը տալ աշխարհին․․․»։

արվեստ Գոհար Սարգսյան նկարչություն շարֆեր

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին