f

Անկախ

Այդ հանձնաժողովը այդպես էլ չքննեց ամենակարևոր հարցը՝ կապիտուլյանտի հայտարարությունը, թե իբր ապրիլյան պատերազմը ռուսներն են հրահրել


Դեռ 2019թ-ի մայսիս 20-ին դատարանները շրջափակելու տխրահռչակ օպերացիայի շրջանակներում

կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ կապիտուլյանտը «Արցախում դավադիր

պատերազմ հրահրող ուժերի» մասին ցնդաբանությանը զուգահեռ մեծ պաթոսով հայտարարեց բառացիորեն

հետևյալը․ «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի

հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող

մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։

«Մեզ բոլորիս հուզող հարցերի» նկատմամբ հետաքրքրությունը վստահաբար չէր կարող սահմանափակվել

միայն օրենսդիրում ցեցոտած ուսապարկերի շրջանակով։ Բոլորս էլ շահագրգիռ էինք, որպեսզի հերթով պայթեցվեին ապրիլյան պատերազմի վերաբերյալ իշխանական քարոզչության կողմից 2016թ-ից ի վեր փչված բոլոր փուչիկները, թեև վստահ էինք, որ հանձնաժողովի ստեղծումը զուտ քաղաքական շահերի հարց էր, և իրական նպատակը ապրիլյանի թեմայով հերթական շահարկումներ հրահրելն էր և Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի ուղղությամբ քարոզչական սուր ճոճելն էր։

Ամբողջ 2 տարի քոչարյանանդոներն ու մյուս ուսապարկերը մեզ հավաստիացնում էին, թե իրենք արժեքավոր աշխատանք են կատարում և խոստանում էին կարևոր բացահայտումներ, չնայած այդ ընթացքում իրենց իսկ կողմից հերքվեցին նախկինում տարածված բազմաթիվ միֆեր՝ բահերով կռվող

զինվորների, սննդի, վառելիքի պակասի, ԳՇ պետի՝ բիլիարդ խաղալու և այլնի մասին։

Այդ հանձնաժողովը այդպես էլ չքննեց ամենակարևոր հարցը՝ կապիտուլյանտի հայտարարությունը, թե իբր ապրիլյան պատերազմը ռուսներն են հրահրել։

Տխրահռչակ հանձնաժողովը հետապնդում էր բացառապես մեկ նպատակ՝ կասկածի տակ դնել ապրիլյան հաղթանակը, կոտրել հայ զինվորի սրտում հաղթողի հոգեբանությունը և 2016թ-ին մեր զինվորների արյամբ կերտած հաղթանակը դարձնել քաղաքական շահարկումների առարկա։

Պատահական չէ, որ այդ հանձնաժողովը ստեղծվելուց 2 տարի անց այդպես էլ չհրապարակեց զեկույցը, իսկ քոչարյանանդրանիկը այսօր ստիպված էր դա արդարացնել գաղտնիության հանգամանքով, որքան էլ տարօրինակ է 3 տարում 5 ԱԱԾ պետ փոխած ու հնարավոր ու անհնար բոլոր գաղտնիքները հրապարակող իշխանության կողմից

առհասարակ գաղտնիության մասին խոսելը։

Հայտնի ուսապարկը իր այսօրվա ճեպազրույցում ապրիլյան հաղթանակը 2 անգամ անվանեց պարտություն՝

նման կերպ փորձելով կոծկել 44-օրյա պատերազմում իրենց իշխանության խայտառակ իրական պարտությունն ու կապիտուլյացիան։

Երբ թուրքի ոտքերի տակ քարշ եկող սույն տեսակը փորձում է վարկաբեկել հաղթանակ կերտած և այդ հաղթանակը 2016թ-ի ապրիլին պատվով պաշտպանած հերոսներին, դա առնվազն

հերթական սրտխառնոցն է առաջացնում։

Արմեն Աշոտյան ՖԲ Գրառում Ապրիլյան պատերազմ խմբագրի ընտրանի

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին