Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հայտնել են որ աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 644 685 դեպք: Գրում է Russian.rt.com-ը։
Կազմակերպության տվյալներով ՝ համաճարակի մեկնարկից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 153,187,889 հաստատված դեպք: COVID-19 կորոնավիրուսով հիվանդների մահվան թիվն աշխարհում հասել է 3 209 109-ի:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան։