Մալիի քաղաքացի Հալիմե Սիսեն միանգամից ինը երեխա է լույս աշխարհ բերել՝ հինգ աղջիկ և չորս տղա։ Այդ մասին հայտնել է հանրապետության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը։ Գրում է Gazeta.ru-ն։
Մալիի մայրաքաղաք Բամակոյի հիվանդանոցում նա երկու շաբաթ է մնացել, որտեղ բժիշկները սքրինինգից հետո հայտարարել են յոթ պտղի մասին։ Հալիմե Սիսին երկրի նախագահ Բա Նդաուի հատուկ հրամանագրով Մարոկկոյի կլինիկա է տեղափոխվել:
«Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարը ուրախ է տեղեկացնել, որ 2021 թ.-ի մայիսի 4-ին Հ. Սիսեն կեսարյան հատմամբ լույս աշխարհ է բերել ինը նորածնի՝ յոթի փոխարեն, որոնց մասին հայտարարվել էր Մալիում անցկացված ուլտրաձայնային հետազոտության արդյունքում։ Նորածինները (հինգ աղջիկ և չորս տղա) և նրանց մայրը իրենց լավ են զգում», - նշված է տարածված հայտարարության մեջ:
Նորածինների մայրը 25 տարեկան է մի քանի շաբաթ անց երեխաների հետ Մալի կվերադառնա: