The Times of India պարբերականի փոխանցմամբ՝ Ալլահաբադի բարձրագույն դատարանը բժշկական թթվածնի պակասի պատճառով COVID-19 կորոնավիրուսով վարակված հիվանդների մահը տեղական իշխանությունների կողմից որպես «ցեղասպանություն» է որակել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Կորոնավիրուսով հիվանդների մահը միայն այն պատճառով, որ հիվանդանոցը թթվածին չի ստացել, հանցավոր արարք է և ոչ պակաս, քան ցեղասպանությունը պատասխանատու բժշկական անձնակազմի կողմից թթվածնի անխափան մատակարարումն ապահովելու համար», - հայտնել է դատարանը:
Դատարանում նաև նշել են, որ թթվածնի պակասի մասին հաղորդումները ծաղր են արտահայտում «թաղապետարանների և ոստիկանության կողմից այն աղքատ քաղաքացիների նկատմամբ, ովքեր թթվածնի բալոն են խնդրում իրենց սիրելիների կյանքը փրկելու համար»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 20 միլիոնը: