f

Անկախ

«Ես ամեն բան կտայի, որ Արշակը լիներ՝ անգամ կյանքս»․ այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Փարամազյանի ծննդյան օրն է


Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար ընկած հայորդի Արշակ Հրաչիկի Փարամազյանի ծննդյան օրն է։ Զոհվել է հոկտեմբերի 13-ին Ջրականում՝ մարտական գործողություն իրականացնելիս։

Ծնվել է 1983 թվականի մայիսի 5-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

«Այսօր Արշակի տարեդարձն է։ Նա կդառնար 38 տարեկան։ Չէ, կամ նա դարձավ 38 տարեկան։ Անասելի դժվար է խոսել անցյալ ժամանակով։ Արշակն իսկապես յուրահատուկ էր, և սրա մասին առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում եմ։ Յուրահատուկ էր նա մանուկ հասակում, թե պատանի․․․Անգամ պատերազմական գոծողությունների ընթացքում իր դրսևորած կեցվածքով՝ Արշակը յուրահատուկ էր։ Մայրս ու մորաքույրս շատ են պատմել Արշակի մանկական հետաքրքրություններից ու չարաճճիություններից։ Հատկապես տպավորվել է այն, որ պատշգամբի բազրիքին հեծանիվ էր քշում։ Պատկերացնո՞ւմ եք։ Դա այնքան անհավանական է թվում, որքան հանգամանքը, որ նա այլևս մեզ հետ չէ, և մենք անտարեդարձ ենք։ Լինելով երեխա՝ կարծես այդքան մանրամասն հաշվարկել էր ռիսկերը․․․Սյս պատերազմում չկարողացավ, չստացվեց»,-պատմում է քույրը՝ Ելենան։

«Ամենքին ու ամենին նվիրումով էր մոտենում, նրբանկատորեն։ Ինչու եմ ասում ամենին, քանզի անգամ իրերի, հագուստի և այլնի, անգամ կենցաղային պարագաների հանդեպ յուրահատուկ նուրբ ու կոկիկ մոտեցում ուներ։ Շատ անգամ՝ կողքից նայելիս թվում էր, թե անխոս ու անշունչի հետ էլ կարողանում է երկխոսության մեջ մտնել։ Մի քիչ ինձ հետ չէր ստացվում երկխոսությունը, կամ էլ հակառակը՝ շատ յուրահատուկ էր ստացվում»,- ասում է ու ժպտում։

«Ականատեսի աչքերով չեմ կարող որևէ պատերազմական դրվագ նկարագրել, բայց զինակից ընկերները եղբորս կողմից մարտի դաշտում ցուցաբերած այնքան հերոսական արարքների մասին են պատմել՝ հավանական, թե՛ անհավանական, որոնց մասին խոսելը բավականին ժամանակ է պահանջում։ Շատերն են հաճելիորեն զարմացած եղել ո՛չ այնքան մարտի դաշտում դրսևորած քաջ, համարձակ կեցվացքից, այլ մարդկային որակներից, որոնց կրողն էր Արշակը, ու որոնք, կարծես թե, անբնական, անհամատեղելի են թվացել մերօրյա իրականության մեջ։ Պատերազմի օրերին զանգեց ու ծնողներից գործիքներ պահանջեց, որ վնասված խաչքարեր վերականգնի։ Ուղարկեցին․․․ Վերականգնեց․․․և ո՛չ միայն խաչքարեր, այլ վնասված շիրիմներ է նորոգել։ Այսօր, փաստացի այնպես է ստացվել, որ մենք իր շիրիմն ենք կառուցում։ Երևի չէր պատկերացնի․․․Մենք էլ չէինք պատկերացրել․․․»,-հուզվում է քույրը։

«Այսօրվա իրականությունն անհավանական է, հակասական է, անընդունելի ու ծանր է․․․Ի վերջո դաժան ու անմարդկային է մարդկայինի հանդեպ, եթե դու մարդ ես, այլ ոչ մարդկային կերպարանք՝ կյանքն այսուհետ քեզ էլ առավել ծանր է տրվում։ Ես ամեն բան կտայի, որ Արշակը լիներ՝ անգամ կյանքս, եթե իմանայի, որ դա հնարավոր տարբերակ է։ Կարող է էգոիզմ թվալ անգամ այս համատեքստում, բայց ես կյանքս կտայի, միայն ինքը լիներ ու ես ականատեսը չլինեի այն ամենին, ինչը կատարվում է շուրջս, իմ ընտանիքում նրա «չլինելու» արդյունքում։ Ուղղակի ապրումներ կան, որ խոսքերով չեն տրվում՝ մեզ հետ են, մեր մեջ»։

«Թե ի՞նչ կասեի իրեն այսօր, իր տարեդարձի կապակցությամբ, եթե հնարավոր լիներ․․․ Չասված խոսքերն այնքան շատ են։ Ես պատրաստվում էի ասել չասվածը, երբ հոկտեմբեր ամսին շտապում էի Կապան՝ հենց իր մոտ էի շտապում, գիտեի, թե վիրավոր է, բայց կարծես չհասցրեցի․․․Չգիտեմ, դեռ կասեմ, այդ օրը գալու է։ Իսկ հենց հիմա, կասեի, թե որքան եմ իրեն սիրում ու որքան թանկ է ինքն ինձ համար»,-եզրափակեց Ելենան։

Աղբյուրը՝ zham.am

Արշակ Փարամազյան Պատերազմ

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին