Անցած օրվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն աճել է 77 359-ով և հասել 14 856 888-ի: Գրում է Russian.rt.com-ը։
Այս մասին հաղորդվում է Բրազիլիայի առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
Բրազիլիայում մահվան դեպքերի ընդհանուր թիվը 411 588 է կազմում։
Ավելի վաղ փորձագետը Բրազիլիան «կորոնավիրուսային լաբորատորիա» էր անվանել։
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 154 միլիոնը։