Իրանագետ Aharon Vardanian-ն անդրադարձել է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի ուշագրավ հայտարարությանը:
Դեսպան Զոհուրին հատուկ ընդգծել է, որ եթե Իրանի կողմից հավաստանշվեն և փաստարկվեն Արցախից գրավյալ տարածքներում ահաբեկիչների կողմից ճամբարների ստեղծման և այդ հատվածներում բնակություն հաստատելու հանգամանքներն, ապա առանց Բաքվին և Անկարային տեղյակ պահելու և զգուշացնելու, Թեհրանը կդիմի համապատասխան գործողությունների:
44-օրյա պատերազմի օրերին էլ բարեկամ երկիր Իրանը տարբեր մակարդակներով հանդես եկավ նույն հայտարարությամբ: Արցախի Հանրապետության հետ սահմանի երկայնքով տեղակայվել էին Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի տարբեր ստորաբաժանումները:
Հայաստանի իշխանությունների կողմից «ահաբեկիչների դեմ պայքարի» անվան տակ օգնության մեկ դիմում և Իրանի պատրաստ դրության բերված ստորաբաժանումները կանցնեին գործողության ու անկասկած պատերազմի ու նաև Արցախի Հանրապետության հարավային տարածքների ճակատագիրն այլ կերպ կլիներ:
Հայաստանն արդյոք պաշտոնապես դիմե՞ց Իրանի օգնությանը և ստացավ մերժում:
Փետրվարի 24-ին «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ
Artur Ghazinyan-ը հանդես եկավ կարևոր մի գրառմամբ, որտեղ բարձրացվել էին հետևյալ հարցերը:
«Արդյոք հոկտեմբերի 16-ին Իրանի դեսպանը հանդիպե՞լ է նիկոլ փաշինյանին ու Արցախի ամբողջ օդը փակելու համար առաջարկել է Իրանի օգնությունը: նիկոլ փաշինյանն ի՞նչ հիմնավորմամբ է մերժել Իրանի օժանդակությունը»:
Թեև հարցերը մնացին անպատասխան, բայց հանդիպման փաստն էլ չհերքվեց Իրանի դեսպանատան կողմից:
Հ.Գ. Պատերազմի ընթացքում Իրանի դերակատարությանն անդրադարձել եմ ֆեյսբուքյան մի լայվի ժամանակ, որը կարելի է դիտել գրառումներում տեղադրված լինքով: