Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հայտնի են:
«Մանչեսթեր Սիթի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:
«Ռեալի» հետ պատասխան խաղում «Չելսին» հաղթեց 2-0 հաշվով:
Դիմակայությունում «Չելսին» հաղթեց 3-1 հաշվով ու եզրափակչում գավաթը կվիճարկի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Վերջին անգամ ՉԼ-ի եզրափակչում «Չելսին» խաղացել է 2011/12 մրցաշրջանում, որտեղ հաղթել է Մյունխենի «Բավարիային»: