f

Անկախ

«Իրավունք չունենք հերոսապատումը վերածելու ողբերգության». ԵՊՀ-ում բացվեց լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարան


2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմին մասնակցեցին և իրենց անուրանալի ավանդը ներդրեցին նաև Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները: Ցավոք նրանցից երեքն այդպես էլ հետ չեկան մարտի դաշտից. կյանքի գնով փորձեցին հասնել խաղաղության, պատվաբեր խաղաղության: 

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում երեկ տեղի ունեցավ լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարանի բացումը։ Մինչ այդ լսարանը կրում էր Արցախյան առաջին պատերազմում զոհված Նորայր Մարությանի անունը, իսկ հիմա նրա նկարի ու անվան կողքին մերօրյա հերոսների՝ Վաչագան Մանուկյանի, Սլավա Բադալյանի և Աշոտ Խաչատրյանի լուսանկարներն ու անուններն են:

Լսարանի անվանափոխման միջոցառմանը ներկա էին զոհված հերոսների հարազատները, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի խոսքով ՝ այս օրը յուրաքանչյուրի համար յուրահատուկ խորհուրդ ունի:

«Նորայրը, Վաչագանը, Սլավան և Աշոտը տարբեր էին իրենց էությամբ, բնույթով և բնավորությամբ, բայց նույնն էր նրանց երազանքը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ և երջանիկ ժողովուրդ»,- իր խոսքում նշեց Նաղաշ Մարտիրոսյանը:

Բագրատ Սրբազանն իր խոսքում մեջբերեց Վաչագան Մանուկյանի հոր՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի պատգամը. «Մենք իրավունք չունենք հերոսապատումը վերածելու ողբերգության: Միգուցե ասածս դժվար ու դաժան հնչի, բայց իմացեք՝ ձեր զավակներն իրենց ծնված օրից ձեզ չեն պատկանել և այսօր էլ չեն պատկանում, եթե այդպես լիներ, նրանք նահատակության պսակ չէին առնի, նրանք այս կամ այն պատճառով, սողալով, փախստական կգտնվեին ընտանեկան ջերմ գրկում. նրանց համար առաջին ծնողը հայրենիքն է, պետությունը»:

Սրբազան հայրն իր խոսքն ավարտեց երեք վկայություններով. «Նայելով Հայաստանի ու Արցախի ապագային, մեր կյանքի բոլոր վայրէջքներին ու վերելքներին՝ վկայաբերում եմ զոհված ազատամարտիկ Վազգեն Գրիգորյանի  9-ամյա դստեր՝ Նարեի խոսքը. «Նարեին հարցնում եմ՝ ինչ է ուզում դառնալ, պատասխանում է՝ տանկիստ, իսկ իմ այն հարցին, թե ինչու, նա ասում է. «Որպեսզի հորս կիսատ թողած գործն ավարտեմ»: Կիսատները մեր կյանքում տեղ չեն ունենալու, անպատիվ, չգոհ, անարգ, կեղտոտ, նվաստացնող խաղաղություն մեզ հարկավոր չէ, ես չեմ ուզում, ու էս տղերքն էլ չեն ուզել, իսկ եթե կա մեկը, ով նման խաղաղություն է ուզում, ուրեմն նա հայ, քրիստոնյա ու ինքնություն ունեցող մարդ չի կարող կոչվել»:

Սլավա Բադալյանը գերազանցությամբ էր ավարտել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավր բաժինը և ընդունվել էր մագիստրատուրա բաժին, որտեղ ևս փայլում էր իր աշխատասիրությամբ ու գիտելիքներով: Նա ու մյուս տղաները պետք է դառնային մեր վաղվա լավագույն լրագրողները, բայց նախընտրեցին մարտի դաշտում էլ սկսած գործը ավարտին հասցնել ու կիսատ չթողնել ոչ մի գործ:

Սլավայի քրոջ՝ Վիկտորյայի խոսքով՝ Սլավան երբեք հայրենասիրությունից չի խոսել, մինչդեռ իր գործով ամեն օր ապացուցում էր սերը դեպի հայրենիքը: Քույրը հաճախ է հիշում Սլավայի խոսքերը. «հայրենիքը մարդիկ են, հայրենասիրությունը՝ քեզ տրված առաքելությունը»:

Ֆակուլտետի հպարտության մարմնացումն էր Վաչագան Մանուկյանը՝ գրող Խաչիկ Մանուկյանի որդին: Հայրն արցունքները զսպելով դիմեց հավաքվածներին ու կոչ արեց ավարտին հասցնել հերոսների սկսած գործը, որովհետև նրանք այս խաղաղության մասին չէին երազել ու դրա համար չեն զոհել ամենաթանկը՝ կյանքը. «Ես գիտեմ, որ ամեն մեկը գալու է այս լսարան և փորձելու է ճանաչել այս հերոսներին, փորձելու է ամեն մեկի կենսագրության մեջ փնտրել իր հայրենիքի հավերժությունը»,-ասաց Խաչիկ Մանուկյանը:

Աշոտ Խաչատրյանը 2020թ․ էր ընդունվել լրագրության ֆակուլտետ, չնայած երազում էր սովորել այստեղ, բայց ոչ մի օր չհասցրեց նստել համալսարանական նստարանին: Բուհ ընդունվելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ: Մայրը՝ տիկին Անժելան արցունքներն աչքերին հիշում էր, թե որդու մեջ որքան հայրենասիրություն կար: Երբ Աշոտը ընդունելության քննությունների համար շարադրություն էր գրել, ընտրել էր «Իմ կյանքի շրջադարձային օրը» թեման և պատմել Եռաբլուր զինվորական պանթեոն իր այցելության մասին. «Նա ինձնից թաքուն էր գնացել եռաբլուր: Եվ շարադրության մեջ ներկայացրել էր իր ապրումները: Յուրաքանչյուրի շիրմաքարին խոստում էր տվել, որ իրենց կիսատ թողածն անպայման ավարտին է հասցնելու»,-ասաց տիկին Անժելան:

Հիմա տղաները հավերժ համալսարանական կմնան, միշտ կլինեն իրենց սիրելի բուհում ու ֆակուլտետում: Նրանց հարազատները միայն մի ցանկություն ունեն, որ տղաների նկարների կողքին նորերը երբեք չավելանան:

ԵՊՀ Սլավա Բադալյան Վաչագան Մանուկյան Աշոտ Խաչատրյան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին