f

Անկախ

Թուրքական մամուլում սկսել են քննարկել Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման


Թուրք-ամերիկյան հարաբերություններում խորացող լարվածության ֆոնին՝ հատկապես Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, թուրքական մամուլում սկսել են քննարկել Ինջիրլիք ավիաբազայի հնարավոր փակման թեման:

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ՌՕՈւ-ի կողմից օգտագործվող ավիաբազան փակելու կամ դրանից օգտվելու վրա սահմանափակումներ դնելու մասին խոսակցությունները սովորաբար Թուրքիայում օրակարգ են բերվում ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ հարաբերությունների վատացման ժամանակահատվածներում:  Թուրքական «Hurriyet» թերթում օրերս հրապարակվել է «Բայդենն ի՞նչ է անելու Ինջիրլիքի միջուկային մարտագլխիկները» հոդվածում: Ermenihaber-ը նշում է, որ հոդվածում միանշանակ տեսակետ չկա այն մասին, թե ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո ստեղծված իրավիճակում ավիաբազան կփակվի, թե չի փակվի՝ դրա հետագա ճակատագիրը պայմանավորելով մի քանի հանգամանքներով:

Հոդվածում նշվում է, որ Ինջիրլիքն իր ենթակառուցվածքով մեծ կարևորություն ունի Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային զենքի տեղակայման հարցում: Թուրքիան էլ, թույլատրելով միջուկային մարտագլխիկների տեղակայումն իր տարածքում, կարևոր դեր է ստանձնել ՆԱՏՕ-ի «միջուկային հովանոցի» ապահովման գործում: Բացի այն, որ հիշյալ ռազմաբազան կարևորվում է Ռուսաստանին մոտ լինելու առումով, այն նաև մոտ է Մերձավոր Արևելքին:  Ըստ հեղինակի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ՆԱՏՕ-ն իր միջուկային ծրագրերն ինչքան է կապում Ինջիրլիքի հետ, չպետք է սպասել, որ Բայդենի մոտեցումներն այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականության մեջ զգալի փոփոխությունների կհանգեցնեն, եթե, իհարկե, ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն: Հունիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին սպասվելիք Էրդողան-Բայդեն հանդիպմանը նույնպես կշեշտվի միջուկային կանխարգելիչ քաղաքականության կարևորությունը:  Սակայն, սա չի նշանակում, որ ավիաբազայում միջուկային մարտագլխիկների հետագա տեղակայման վերաբերյալ հարցեր չեն կարող առաջանալ:

«Այս ամենով հանդերձ եթե թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորման գործընթաց չմտնեն և շարունակեն մնալ ճգնաժամերի մեջ, ապա չպետք է բացառել, որ ամերիկյան մամուլում, մտավորականության ու հասարակության մեջ Ինջիրլիքում ԱՄՆ-ի միջուկային ներկայությունը վերանայելու թեմայով սկսված քննարկումներն ավելի կխորանան»,- այսպես է ավարտվում պաշտոնական Անկարայի բարձրախոս համարվող թերթի հոդվածը։

Աշխարհում Թուրքիա ԱՄՆ ՆԱՏՕ

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին