f

Անկախ

Նեթանյահուին չի հաջողվել կոալիցիոն կառավարություն ձևավորել


Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին չի հաջողվել կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Մայիսի 5-ի գիշերը լրացել է այն ժամանակը, որի ընթացքում ընտրությունները հաղթած կուսակցության առաջնորդը՝ Նեթանյահուն պետք է խորհրդարանում մեծամասնություն ձևավորեր։ 

Վերջինս, Երկրի Սահմանադրության համաձայն, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինին տեղեկացրել է այդ մասին և նախարարների կաբինետի ձևավորման մանդատը հետ է վերադարձրել նախագահին։ Ի պատասխան Ռիվլինը հայտնել է, որ մայիսի 5-ին կապ կհաստատի կուսակցությունների հետ՝ կառավարության ձևավորման գործընթացի կապակցությամբ։ Նա կարող է մանդատը վերադարձնել Քնեսեթին, ինչը նշանակում է խորհրդարանի ցրում և խորհրդարանական նոր ընտրություններ։

Բացի այդ, նախագահը կարող է նոր թեկնածու ընտրել, որը 28 օրվա ընթացքում պետք է ձևավորի կոալիցիոն կառավարություն։ Այդպիսի թեկնածու կարող է դառնալ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Յաիր Լապիդը, որն առաջնորդում է Եշ Ատիդ կուսակցությունը։ Ինքը՝ Նեթանյահուն հնարավոր է առաջարկի Լիկուդ կուսակցության նախկին անդամ Նաֆթալի Բենեթի թեկնածությունը։ Եթե նոր թեկնածուն ևս չկարողանա ստանալ պատգամավորների մեծամասնության աջակցությունը, ապա Իսրայելում կկայանան խորհրդարանական նոր ընտրություններ։ 

Նախորդ կառավարությունը հրաժարական էր տվել 2020 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ իշխող կոալիցիայի անդամներ Բենյամին Նեթանյահուն և Բեննի Գանցը չէին կարողացել պայմանավորվել հաջորդ տարվա պետբյուջեի շուրջ։ Այդ ժամանակ Նեթանյահուն հրաժարվել էր հաստատել բյուջեն։

Գործող իշխանության քննադատները հայտարարել էին, որ այդ քայլով Նեթանյահուն փորձել էր խանգարել Գանցին՝ 2021 թվականի աշնանը զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։

Իսրայել Բենիամին Նեթանյահու Աշխարհում

Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Ավելին
Ավելին