Իրանը չորեքշաբթի հայտարարել է անցյալ տարի մահացած իրանցի առաջատար միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին կոչված՝ իր սեփական «Ֆահրա» պատվաստանյութի հաջող փորձարկման մասին: Գիտնականի որդին, որպես կամավոր, փորձարկել է այն. հաղորդում է IRNA-ն:
Մարտին սկսվել են այս պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները, որը մշակվել էր Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտական կենտրոնում՝ Ֆախրիզադեի գլխավորությամբ: Նա սպանվել էր անցյալ տարվա նոյեմբերի 27-ին Թեհրան նահանգում:
Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Ամույիի խոսքով՝ մահափորձը կազմակերպել էին իսրայելական հատուկ ծառայությունները`այլ երկրների հետախուզական գործակալությունների հնարավոր ներգրավմամբ:
Իրանը մշակել է կորոնավիրուսի դեմ մի քանի պատվաստանյութեր: Ապրիլի վերջին սկսվել էր COV Iran Barakat-ի փորձարկումների երրորդ (վերջնական) փուլը: