Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկաիլ Ջաբարովն ասել է, որ միայն այս տարի 1,5 միլիարդ դոլար է հատկացվելու տարածքների վերականգնման համար։ Այն կիրականացվի ինչպես պետական միջոցների, այնպես էլ ներդրումներ ներգրավելու միջոցով:
Նախարարի խոսքով՝ բացի գյուղատնտեսությունից, տարածաշրջանում նախատեսվում է զարգացնել զբոսաշրջությունն ու լեռնահանքային արդյունաբերությունը:
«Նախիջեւանի տրանսպորտային միջանցքի վերակառուցումը եւ Ադրբեջանից, Հայաստանից ու Նախիջեւանից դեպի Թուրքիա տանող երկաթուղու վերականգնումը դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի տնտեսության վրա: Նախիջեւանի հետ կապի վերականգնումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում` Հայաստանին», - ասել է Ջաբարովը: